22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկարակեցության բանաձեւը

Հայաստանում ծերաբանության հիմնադիր, պրոֆեսոր Գուրգեն Ապրիկյանը 83 տարեկան է: Ի դեպ, բավական առողջ : Իր առողջ մնալու գաղտնիքներով նա կիսվեց Henaran.am-ի հետ: Ապրիկյանը պատմեց, որ ինքը չի ծխում և ալկոհոլ չի օգտագործում: Ալկոհոլ կարելի է երբեմն օգտագործել, սակայն այն չարաշահելու դեպքում երկարակեցության մասին խոսելը նույնիսկ անիմաստ է: Նույնիսկ այս տարիքում Ապրիկյանը մարմնամարզությամբ է զբաղվում: ”Ամեն օր ամեն առավոտ, օրվա տարբեր ժամերին ակտիվ մարզվում եմ, եթե ակտիվ չմարզվեմ էլ, անընդհատ տարբեր շարժումներ եմ անում”,-ասաց:

Հարցին, թե ինչու այսօր երիտասարդներն այդքան ակտիվ չեն զբաղվում մարմնամարզությամբ, Ապրիկյանը պատասխանեց, որ նրանք գիրք չեն կարդում, հետևաբար և բավականաչափ գիտելիքներ չունեն, որոնք թույլ կտան հասականալ ֆիզիկական ակտիվության տված արդյունքների մասին:

”Բուհերում չեն անցնում ֆիզիկական կուլտուրայի մասին, նման գրքեր չկան”,-դժգոհեց պրոֆեսորը:

Քիչ շարժվելու մեջ իր դերն ունի նաև համակարգիչը: ”ԱՄՆ-ում համակարգչով աշխատողները մեծ գնդակի վրա են նստում, որ անընդհատ շարժվեն, միևնույն դիրքի վրա չմնան, մենք էլ պետք է այդպես անենք”,-խորհուրդ տվեց Հայաստանում ծերաբանության հիմնադիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ