19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արա, Օբաման սև ա, տղեք

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կատակով հայ հասարակությանը հիշեցրել է, որ ԱՄՆ վերընտրված նախագահ Բարակ Օբաման սևամորթ է: ‘Օբամայի հաղթանակը ուժեղ հարված հասցրեց Հայաստանի ներքաղաքաքական զարգացումների հիմքերին ու տրամաբանությանը: Չեմ հասկանում ոնցա տենց ստացվել, բայց բոլորը ուրախ են: Սենց չի լինի, ժողովուրդ ջան: Բա մեր չուզողությունն ու՞ր մնաց: Ո՞նց ստացվեց, որ կոնկրետ Օբամայի դեպքում ամեն ինչը սև-սպիտակ […]

ԲՀԿ-ի հայտարարությունում Աշոտյանի հայտնաբերածը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ԲՀԿ-ի հայտարարությունը, որով կուսակցությունն առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: ‘Ընթերցելով ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը մեկ այլ ուշագրավ պնդում հայտնաբերեցի. “Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով …”: Ի՞նչ: Պարոնայք, իսկ դուք գիտե՞ք, որ Հայաստանում ըստ ԳՈՐԾՈՂ Սահմանադրության ՀՀ Նախագահի […]

Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է` առաջադրվելու է

՛՛Մենք միանձնյա կուսակցություն չենք, որ որտեղ հանդիպի այնտեղ հայտարարեմ, որ առաջադրվելու եմ: Որ խալադելնիկի դուռը բացում ես, ասում է, որ առաջադրվելու է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ խոսելով նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշման մասին: Նա նշեց, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա կուսակցության պլենիումը, որտեղ կորոշվի, թե արդյոք կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, կամ […]

ՀՀՇ-ն փող չունի, բայց “կոնկուրենտ” ունի. Հրապարակ

Նոյեմբերի 8-10-ը Դուբլինում տեղի ունենալիք Եվրոպայի լիբերալ–ղեմոկրատների կուսակցության հերթական համագումարին կմասնակցեն Հայոց համազգային շարժման չորս ներկայացուցիչներ՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որոնք Դուբլինում կմնան մինչեւ նոյեմբերի 13-ը։ Այցի ծախսերը հիմնականում հոգում է մասնակցող կողմը։ “Ունի՞ այդքան միջոցներ ՀՀՇ– ն” հարցին կուսակցության փոխնախագահ Վահագն Հայոցյանն ասաց՝ նեղն ենք, բայց դե՝ պիտի անենք։ “Դուբլինյան համագումարի միակ հմայքն այն չէ, […]

Ամենաշատ շտաբը ունի ՀՀԿ-ն. Հայկական ժամանակ

Կիրակի օրվանից մեկնարկել է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թափուր մանդատի համար ընտրության քարոզարշավը: Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը եղել է այս ԸՏ-ում, որն ընդգրկում է Երեւանի Նոր-Նորք եւ Ավան համայնքները: Պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 4 թեկնածուներից 2-ը` ՀԱԿ-ից Արմենակ Դովլաթյանը եւ ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը շտաբ չունեն, իսկ “Ժառանգությունից” Ստյոպա Սաֆարյանը 1.5 շտաբ ունի: Տարոն Մարգարյանի […]

ԲՀԿ-ն խորհրդակցություններ կսկսի այլ կուսակցությունների հետ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու այլ քաղաքական ուժերի հետ` 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ: ‘Նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել և, բնականաբար, ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցության քաղխորհրդում այդ հարցի շուրջ մենք ունենում ենք քննարկումներ։ Ասեմ, որ այդ քննարկումներում կուսակցության քաղաքական խորհուրդը առաջնային […]

Գործազուրկներին ուղարկում են արեւայրուք ստանալու

Ուելսի Աբերդեր քաղաքի զբաղվածության կենտրոնը ակցիա է սկսել, որի շրջանակներում գործազուրկներին հնարավորություն է տրվում անվճար արհեստական արեւայրուք ստանալ գեղեցկության սրահներում: Նախաձեռնության հեղինակների կարծիքով` արհեստական արեւայրուքը կօգնի գործազուրկներին ինքնավստահություն ձեռք բերել: Գեղեցկության սրահներ են ուղարկվում այն գործազուրկները, ովքեր ավելի շատ ջանքեր են գործադրում աշխատանք գտնելու համար եւ հասկանում են իրենց վիճակի լրջությունը: Սակայն այս հաճելի նախաձեռնությունը […]

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված հերթական բակերը:  Հանգստի փոքրիկ այս գոտիների բացմամբ 2012թ-ի ծրագրով բարեկարգված երևանյան բակերի թիվը հասավ շուրջ 400-ի: Հատկանշական է, որ Բաբաջանյան 6 շենքի բնակիչները ևս սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին […]

Միասին օգնենք հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին

Նոյեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ‘Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն’ ՀԿ-ն բարեգործական ակցիա էին կազմակերպել ‘Փրկություն’ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում։ ՙՄենք կարող ենք միասին՚ խորագիրը կրող ծրագրի շրջանակներում ՙՓրկություն՚ ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր արատ ունեցող 16-35 տարեկան 56 շահառուների համար կազմակերպվել էր համերգային միջոցառում, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ոչ պետական բուհերի […]

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին 2013թ. պետական բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտներին, ինչպես նաեւ՝ նախագծով նախատեսված եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղականությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի