19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիվանդանոց դիմած 22 տարեկան երիտասարդը ի վիճակի չի եղել բացատրություն տալ

Նոյեմբերի 5-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 1990 թ. ծնված Ռուսլան Թ.-ն: Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու, գտնվել է վիրահատարանում: Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

‘Synopsys’-ը ԵՊՀ-ում էր

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողներն եւ դասախոսներն հանդիպեցին «Synopsys» ընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Կարըն Բարթլեսոնի հետ, ով ներկաների համար դասախոսություն կարդաց: Համալսարանը «Synopsys»-ի հետ համագործակցում է 2005 թվականից սկսած. համատեղ մասնագետներ են պատրաստում բակալավրիատից մինչեւ գիտության թեկնածուի աստիճան: «Դա այն եզակի օրինակներից է, երբ համագործակցություն է ծավալվում բիզնես միջավայրի եւ բուհական կրթության միջեւ, ինչն […]

Դարձյալ խնդիրներ “Արմավիայի” հետ

‘Արմավիա’ ավիրաընկերությունը կողմ է, որ ‘Զվարթնոց’ օդանավակայանը թռիչքի համար կենտրոնի կատարած օդերևութաբանական կանխատեսման ծառայությունը դադարեցնի: ‘Եթե այդ ծառայությունը չլինի, մենք ավելի ուրախ կլինենք, մեզ դա ձեռք է տալիս, քանի որ  մենք նույն ծառայությունից կարող ենք օգտվել աերոնավիգացիայից’, -Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նշենք, որ այսօր ‘Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն’ ՓԲ ընկերության փոխտնօրեն, տնօրենի […]

Պահանջում են փոխել Զինված ուժերի ղեկավար կազմը

ՊՆ մամուլի խոսնակը, ով ավանդաբար իր վրա է վերցնում արաբական շեյխի կյանքով ապրող ՊՆ ղեկավարությանհանդեպ քննադատությունը, այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, թե կան ուժեր, որոնք միտումնավոր հասարակությանը լարում են բանակի դեմ: Տպավորություն է ստեղծվում, որ բանակն անթերի է, իսկ այդ ուժերը հստակ պատվեր են կատարում: Իսկ մի՞թե Հայաստանում մեկնումեկի համար գաղտնիք է, թե ինչ […]

Հույները կրկին դժգոհ են

Հունաստանում 48 ժամյա համընդհանուր գործադուլ է հայտարարված` բյուջետային ծախսերը կրճատելու` կառավարության վարած քաղաքականության դեմ: “BBC News”-ի հաղորդմամբ` գործադուլին մասնակցում են տրանսպորտի աշխատակիցները, իրավաբանները, տաքսու վարորդները, լրագրողները, հիվանդանոցների աշխատակիցները: “Associated Press”-ի տվյալներով` կփակվեն նաեւ դպրոցները, հարկային հաստատությունները եւ պետական կառավարման օրգանները: Գործադուլն, ինչպես միշտ, կուղեկցվի բողոքի ակցիաներով Աթենքում: Քանի որ մեծ է բախումների հավանականությունը, ոստիկանությունն արդեն […]

Հրանուշ Խառատյանը կասկածում է Ռուբեն Հայրապետյանի ստորագրությանը/վիդեո/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ երեք նիստերի դահլիճում սկսվեց  ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցի դատավարությունն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Հայցվորը  Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու գործարար համբավը ոտնահարելու համար: Ի դեպ նույն դատարանի թիվ ութ դահլիճում էլ ժամը 14.30-ից շարունակում է “Հարսնաքարի” գործով դատավարությունը: 15.30 Ռուբեն Հայրապետյանը դատական նիստին […]

Նոր էներգաբլոկի կառուցման համար կառավարությունը միջոցներ չի հատկացրել պետբյուջեից

“Առ այսօր ավելի քան 110 մլն դոլար ներդրում է կատարվել միայն գորոծող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձցաման ուղղությամբ: Ես չեմ կարող համաձայնել ձեր մտավախությանը կապված ատոմակայանի, մասնավորապես ռեակտրի մետաղի հետ, դա հետազոտություներում ամենաառաջնային խնդիրն է և այս պահին մտահոգիչ տենդենցներ չեն արձանագրվել”,-այսօր խորհրդարանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եկող տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ` ի պատասխան […]

Թովմասյանն ամենակարող նախարար չէ. Հովհաննես Սահակյան

՛՛Առնվազն պետք է կույր լինել, որ չգնահատել նրա նախարար դառնալուց հետո այդ ոլորտում արված բարեփոխումները՛՛,-այսօր ասուլիսում, անդրադառնալով Արադարադատության նախարարին ու քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող վերջին գործընթացներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի շնորհիվ բարեփումներ են կատարվել նաև բանկերում, պետական ռեգիստրում: Սահակյանը չհերքեց, որ խնդիրներ կան, սակայն դրանց լուծումը ժամանակի հարց […]

Նոր թխած հացի հոտը մարդկանց բարիացնում է

Ֆրանսիայի Հարավային Բրետանի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրում են հոտերի ազդեցությունը մարդկանց վարքի վրա, խնդրել են 8 կամավորների` օգնել իրենց շատ հասարակ մի գիտափորձում, գրում է “The Independent”-ը: Գիտափորձի մասնակիցների մի մասը պետք է կանգներ թոնրատան մուտքի, իսկ մյուսները` հագուստի խանութի մուտքի մոտ: Կամավորները պետք է ձեւացնեին, թե ինչ-որ բան են փնտրում պայուսակում եւ որեւէ առարկա […]

Վրաստանում “բանտերի հեղափոխություն” է սպառնում

Վրաստանում բողոքի ցույցերի ալիք է բարձրացել` ի պաշտպանություն բանտարկյալների: Նրանց հարազատները փորձում են ներխուժել կալանավայրերի տարածքը եւ պահանջում են աշխատանքից հեռացնել կալանավայրերի ղեկավարներին: Իշխանությունները կարծում են, որ բանտերում տեղի ունեցող անկարգությունների ետեւում  նախկին չինովնիկներն են` նախագահ Միխեիլ Սաակաշվիլու  շրջապատից, եւ զգուշանում են, որ գործը կարող է ավարտվել բանտերի համընդհանուր բողոքի ակցիայով, գրում է “Коммерсанть”-ը: Իրավիճակն ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի