09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեռական կյանքից զրկվածները` նեւրոտիկներ

Երբ տղամարդն ու կինը դադարում են ապրել սեռական կյանքով, նրանց մոտ կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ: Նրանք դառնում են ավելի ընկճված և նյարդային: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը:

Նրա խոսքով` տղամարդկանց մոտ կարող է առաջանալ շագանակագեղձի գանգային բորբոքում, որը միզարձակության խանգարումների է բերում: Սա կարող է նաև իմպոտենցիայի տանել: ”Տղամարդկանց մոտ սերմի խանգարումներ են առաջանում հիմնականում, կանանց մոտ էլ` ներքին սեռական օրգաննների բորբոքումներ”,-նշեց Զաքարյանը: Սակայն և կանանց, և տղամարդկանց մոտ սեռական կյանքի բացակայության դեպքում մեծամասնությամբ նևրոզներ են նկատվում: 

Սեքսոպատոլոգը, սակայն, ընդգծեց, որ այս խնդիրներն առաջանում են 30 տարեկանից հետո: ”30-35, 40-50 տարեկան մարդկանց մոտ են առաջանում սրանք, երբ դադարում են սեռական կյանք ունենալ, բայց մինչև 20-25 տարեկանը եթե կինն ու տղամարդը սեռական կյանքով չապրեն, այդքան մեծ փոփոխություններ չեն լինի”: ,Սա բացատրվում է նրանով, որ ավելի երիտասարդ տարիքում օրգանիզմն ավելի պաշտպանված է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ