12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բագրատյանին սատարողները. Իրատես de facto

Տեւական ժամանակ է, ինչ Բագրատյանի շուրջ հավաքվելու, նրան սատարելու բանակցություններ են ընթանում մի քանի մակարդակներում: Այս պահի համար ֆիքսենք. նրա շուրջ կարող են համախմբվել դեռեւս ՀԱԿ-ից դուրս չեկած ուժերը: Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։

“Սոս Գիմիշյանը, Պետրոս Մակեյանը, հարցականներ կան Նիկոլ Փաշինյանի մասով, վերջինս ասել է` անձնական օժանդակություն Բագրատյանի ընտրվելուն կունենամ, քաղաքական` դժվար (բայց եթե Բագրատյանին հաջողվի ընդդիմադիր կենտրոնի վերածվել, ապա նրա “շուրջը” նույնպես կփոփոխվի): Չի բացառվում, որ նրան կսատարեն նաեւ ՀԱԿ-ից դուրս եկածներից Արամ Զ. Սարգսյանը, Միքայել Հայրապետյանը, Սուրեն Սուրենյանցը:

Ընդ որում, Բագրատյանի շուրջը հավաքվող ուժերից ամենահետաքրքիրը, թերեւս, “Ժառանգության” հետ խորհրդարան մտած “Ազատ դեմոկրատներն” է, ուր, բացի Խաչիկ Քոքոբելյանից, ով համարվում է “գորշ կարդինալ” ամերիկյան հարաբերությունների գծով, այլեւ նույն Չուբայսի, ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի (հիշենք, որ Լավրովը նույնպես աշխատել է Վաշինգտոնում` ՄԱԿ-ում) հետ որոշակի կապեր ունեցող, ՄԱԿ-ում աշխատած ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն է, ով նույնպես գաղափարական հենքով առաջնորդվող գործիչ է:

Ու եթե հիշենք նաեւ, որ ժամանակին ամենախարիզմատիկ “ժելեզնայա լեդին”` ԱՄՆ-ի դեսպան տիկին Յովանովիչը ցանկանում էր աջ ուժերի հանգույց ստեղծել մեզանում` նախկին երեք արտգործնախարարներից` Րաֆֆի Հովհաննիսյանից, Օսկանյանից, Արզումանյանից (Քոչարյանը, յանկիներին չսիրելու ու մնացյալ պատճառներով չթողեց, որ Օսկանյանը մասնակցի այդ պրոյեկտին), ապա այս փուլում բավականին հետաքրքիր իմաստ է ստանում արդեն Բագրատյան-պրոյեկտը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ