29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր արյան զեղումի դեմ պայքարի միջազգային օրն է

Արյան զեղումն արդեն դադարել է լինել ախտանիշ միայն մեծահասակների համար: Բժիշկներն արդեն այս հիվանդությունն ավելի շատ նկատում են 25-30 տարեկանների, ինչպես նաեւ երեխաների մոտ: Արյան զեղումի զոհ է դառնում տարեկան 400 հազար մարդ, որոնցից շատերը մահանում են, իսկ կեսից ավելին հաշմանդամ է մնում: Աշխարհի 40 երկրներում հոկտեմբերի 29-ը հայտարարված է Արյան զեղումի դեմ պայքարի օր, […]

Մինչև 29 տարեկանների մոտ հայտնաբերվել է քաղցկեղի 62 դեպք

Հայ հասարակությունն ավելի ուշադիր է դարձել իր առողջության պահպանման նկատմամբ, և եթե մոտ տասը տարի առաջ օրական 32 հոգի էին այցելում բուժզննման, ապա այսօր այդ թիվը հասնում է շուրջ 120-ի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՛՛Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի՛՛ տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Միաժամանակ նա ցավով նշեց, որ հիվանդությունները, մասնավորապես քաղցկեղը, բավականաչափ երիատասարդացել է: Մինչև 29 տարեկանների […]

Բռնության ենթարկված կանայք կարող են պաշտպանել իրենց

Կանանց նկատմամբ իրականացվող հոգեբանական և ֆիզիկական բռնությունների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը: Սեռական բռնությունները ևս մեզ մոտ հազվադեպ չեն: Կարծրատիպ կա, որ սեռական բռնությունները կիրառվում են միայն անբարո կանանց նկատմամբ, սակայն դա այդպես չէ: Հոգեբանի խոսքով՝ ոչ մի կին դրանից ապահովագրված չէ: […]

Սենսացիա. Բաքուն վաճառում է իր զինվորների օրգանները

Պատերազմն ավարտված չէ, այժմ ընդամենը զինադադար է: Այսօր կազմակերպված ասուլիսին այս մասին նշեց “Մեծ Տիգրան” աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը` ղարաբաղյան բանակցային գործընթացին անդրադառնալով: Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը` նա նշեց, որ իրենք դեմ են “մադրիդյան սկզբունքներին”, քանի որ դրանք Հայաստանի շահերից չեն բխում: Արցախի գնդի փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը, ով եւս ներկա էր ասուլիսին, […]

“Բանդա”-ի անդամ Դավիթ Գալստյանը հեռացվեց դահլիճից /վիդեո/

Հոկտեմբերի 29-ին հայտնի բանդայի դատավարությանը, երբ մեղադրյալներից Դավիթ Գալստյանը ծիծաղեց, դատավոր Մխիթար Պապոյանը նախազգուշացրեց, որ սանկցիա կկիրառի: Այս մասին դատարանի դահլիճից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: “Նման ցինիզմով ակնարկներ տալ, ծիծաղել, անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ”,-ասաց Պապոյանը: Մեղադրյալը կանգնեց եւ շարունակեց. “Պարոն դատավոր, ես ձեզ վրա չեմ ծիծաղում, այլ այս ցինիզմի, սաղ ցինիզմ ա, դերասանություն, որ հասել ենք […]

Ավազակային հարձակում

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963 թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել […]

Միջնորդություններ “բանդա”-ի դատական նիստում, մի մասը բավարարվեց /լրացված//վիդեո/

Հոկտեմբերի 29-ին  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվեց հայտնի“բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալների փաստաբաններից […]

Հայտնի “Հոլիվուդ” նշանը վերանորոգվում է` հոբելյանի կապակցությամբ

Լոս Անջելեսում` Հոլիվուդյան բլուրների վրա գտնվող հայտնի “Հոլիվուդ”  նշանը վերանորոգվում է, հաղորդում է “The Hollywood Sign” կայքը: Վերոնորոգումը նախաձեռնվել է գրառման 90-ամյակի կապակցությամբ, որը կնշվի 2013-ին: Վերականգնողական աշխատանքները կընթանան 10 շաբաթ: Բանվորները կմաքրեն 15 մետր բարձրությամբ տառերի փոշին, կեղտը եւ ժանգը, որից հետո տառերը կներկվեն սպիտակ ներկով: Դրա համար կծախսվի 1,5 հազար լիտր ներկ: Հայտնի […]

Դատապարտյալները շարունակում են հացադուլը

“Նուբարաշեն” ՔԿ հաստատությունում 3 դատապարտյալ շարունակում են հացադուլը: Նրանք հոկտեմբերի 22-ի երեկոյան են հացադուլ հայտարարել: Նշենք, որ նրանք 4 հոգի էին, իսկ մեկը` Սերոբ Մխիթարյանը հոկտեմբերի 26-ին ծնողների հորդորով դադարեցրել է հացադուլը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, հացադուլավորները մեկ խցում են, գտնվում են բժիշկների հսկողության տակ եւ […]

Հուշարձաններ Հալլեում և Ժնևում՝ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին

Գերմանիայի Հալլե քաղաքի հայկական համայնքը, ինչպես հավաստիացնում է հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանը, ամենափոքր համայնքներից մեկն է: Այստեղ բոլորը Հայաստանից են եկել՝ շուրջ 40-45 ընտանիք է ապրում, մեծ մասը` Շիրակի մարզից: Միահամուռ ջանքերով կարողացել են 2006-ին ձեռք բերել և Էջմիածնի սեփականությունը դարձնել տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի շենքը՝  1901-ին կառուցված կից շինության հետ միասին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված