26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետն ու Կապանի քաղաքապետը նույն բրիգադում են ծառայել

“Պաշտպանության նախարարության 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը 20 տարի առաջ ստեղծվեց այնպիսի օրհասական պահի, երբ վտանգված էին կապանցու արժանապատվությունը, ընտանիքը, հայրենիքը: Միավորելով ինքնաբուխ ստեղծված կամավորական ջոկատներին, բրիգադը կարողացավ փառքով կատարել իր առջեւ դրված խնդիրը”,-Կապանում տեղի ունեցած հանդիսությանն ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Վերջինս  նույն բրիգադի դասակի հրամանատարիներից է եղել:

Հիմա բրիգադը վերակազմավորվել է զորամասի, որտեղից էլ սկսվեց հոբելյանական տարեդարձին նվիրված հանդիսությունը:

Զինվորական հանդիսավոր միտինգից հետո ներկայացվեց բրիգադի անցած հերոսական մարտական ուղին, զորամասի հետախուզական վաշտի զինվորները ցուցադրեցին իրենց հնարքները:  Բաղաբուրջի հուշահամալիրում հարգելով` բրիգադի զոհված մարտիկների հիշատակը` միջոցառումը շարունակվեց Կապանի մշակույթի տանը:

 Այստեղ բոլորին շնորհավորեցին բրիգադի առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը,  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի դեպ, նա եւս ծառայել է բրիգադում, որպես գումարտակի հրամանատար:

Բրիգադի նախկին մարտիկները պարգեւատրվեցին ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ մեդալներով, թանկարժեք նվերներով, պատվոգրերով ու Կապանի քաղաքապետի շնորհակալագրերով: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ