Նախարարի որդին նախագահ է ուզում դառնալ. Աշոտյանի որդիները նամակն օդապարիկով ուղարկեցին
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի որդիները` Գոռն ու Գեւորգը Henaran.am-ի ` երեխաներին նվիրված ամանորյա շարքի հերթական հերոսներն են:
Կրտսերը`աշխույժ ու ժպտերես Գեւորգը պատմում է, թե ինչպես տատիկի հետ նամակ գրեց ու ‘’թռչող տոպրակով’’ ուղարկեց Ձմեռ պապին, իսկ ավագը` Գոռը, հուշում է փոքրիկին, ‘’թռչող տոպրակով չէ` օդապարիկով’’: Ավագ Աշոտյանը Henaran.am-ին պատմեց, թե ինչ չի ասում նախարար հայրիկին ու կիսվեց իր երազանքով. ’’Ուզում եմ նախագահ դառնալ’’:
Դեպի Իսպանիա ուղեւորվող ‘’իսկական նավակի’’ եւ այլնի մասին Գոռի ու Գեւորգի հետ մեր զրույցի առավել հետաքրքիր հատվածները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ շարքն սկսել ենք Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների հետ զրույցով, հասցրել ենք լսել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դստերը` Լուիզային եւ պատրաստել ենք նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեխաների հետ հանդիպում:
Հիշեցնենք, որ մենք Հին Նոր տարուն կրկնում ենք Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: