30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գլխավոր Արծվի աղջկանից հարեւանները դեռ չեն բողոքում /վիդեո/

“Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ընտանիքում անցնող տարում նորածնի ձայն լսվեց: Փոքրիկ Արծվուհի` որով հպարտանում են մեծ քույրը` Անհաիտն ու եղբայրը` Դավիթը: Նրանց համար փոքրիկի լույս աշխարհ գալը ամենամեծ նվերն էր:

Սակայն այլ նվերներից նրանք չեն հրաժարվի: Ճիշտ է, մեր նկարահանման ժամանակ Դավիթը դեռ չէր որոշել` ի՞նչ է գրելու Ձմեռ պապիկին, բայց հետո զանգեց ասաց, որ նամակը գրել է, եւ խնդրել հայրիկին, որ Սառցե պալատ հասցնի: Իսկ Ձմեռ պապիկից նա օդամղիչ  ատրճանակ է խնդրել: “Ամեն տարի, ցանկությունս կատարվում է, այս տարի էլ կկատարվի”,-համոզված է Դավիթը:

Անահիտը Սառցե պալատ նամակ չի գրել: Մտածել է այս տարի նեղություն չտա, թող Ձմեռ պապին եղբոր եւ փոքրիկ քույրիկի համար նվերներ բերի:“Մաման ու պապան արդեն կիթառ են գնել ինձ համար, կարծում եմ դա ամանորյա նվեր կլինի ինձ”,-Henaran.am-ի հետ զրույցում գաղտնիքը բացեց Անահիտը:

Ի դեպ, Դավթի պատմելով, ամբողջ օրը քույրիկը նվագում է, բայց փառք Աստծո, հարեւանները դեռ չեն բողոքում:

Թե ինչ բարեմաղթանքներ ունեն Հայաստանի Գլխավոր Արծվի երեխաները` դիտեք տեսանյութում: 

 

Հիշեցնենք, որ Henaran.am-ը առանձին շարքով անդրադառնում է հայտնի դեմքերի երեխաների ցանկություններին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ անազատության մեջ գտնվող անչափահասների ցանկություններին: Արդեն ներկայացրել ենք մանկատան սաների երազանքները,Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեխաների մաղթանքները:  

Հիշեցնենք, որ մենք Հին Նոր տարուն  կրկնում ենք Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ