12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեն վստահում “ոչ լեգալ շտաբի պետին”

ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցում այս օրերին քննարկվում են, թե ով պիտի ղեկավարի ՀՀԿ համայնքային շտաբերը: Բնականաբար, ընտրությունը կանգ է առել Կապանի, Քաջարանի, Ագարակի, Գորիսի  հանրապետական եւ Ագարակի անկուսակցական քաղաքապետերի վրա:

Իրավիճակը բարդ է Սիսիանում, քանի որ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ԲՀԿ անդամ է: Սակայն Henaran.am-ի տեղեկություններով, նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին խնդրել է վստահել իրեն, ինչը դժգոհություն է առաջացրել ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Մինասյանի մոտ: Վերջինս այդ մասին հայտնել է մարզպետին:

Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին ասել է, որ “Աղասին ոչ լեգալ կոորդինատոր է լինելու”: Այնուամենայնիվ, պատասխանը չի գոհացրել Մինասյանին եւ վաղը Սիսիանի ՀՀԿ տարածքային կառույցի նիստում քննարկվելու է այդ հարցը:

Ի դեպ հիշեցնենք, որ երեկ պատասխանելով Henaran.am-ի հարցին ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե դեռ չեն քննարկվել ՀՀԿ նախընտրական շտաբերի պետերի հարցը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ