21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն

Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը: Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: […]

Զենքի պահեստ առանձնատանը

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված ՛՛Սաքրեն՛՛ ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից: Ըստ նախաքննական վարկածի՝ ՛՛Գոլդ-Էներջի՛՛ ՍՊԸ հիմնադիր […]

Այսօր աղքատներին օգնելու միջազգային օրն է

Դեկտեմբերի 19-ին միջազգային հանրությունը նշում է աղքատներին օգնելու միջազգային օրը:  Միջազգային մասնագետների տվյալներով`մոլորակի բնակչության շուրջ 1/4-ը աղքատության մեջ է ապրում: Այդ պատճառով էլ ՄԱԿ-ը մի քանի ծրագրեր է մշակել, որոնց նպատակն է աղքատության վերացումը:Ծրագրերն սկսվել են իրականացնել 2000-ից, սակայն աղքատների թիվը դեռեւս չի նվազել: ՄԱԿ-ի մասնագետների բնորոշմամբ` աղքատությունը ոչ միայն փողի բացակայությունն է, այլ նաեւ […]

Աշխարհի վերջից առաջ եւ հետո. բոլորը բացի ԲՀԿ-ից

Աշխարհի վերջի եւ տարեվերջյան տրամադրությունները Հայաստանում կարող են քաղաքական գործընթացների սկիզբ ազդարարող նորություններով համեմվել: Հաշված օրեր անց քաղաքական խաղացողների հիմնական մասը նախագահական ընտրությունների նախաշեմին կհրապարակի սեփական օրակարգը: Այսպես. դեկտեմբերի 21-ին կայանալու է ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության համագումարը: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ համագումարն անցկացվելու է կառավարության նիստերի դահլիճում: Համագումարի մուտքն ազատ է լինելու: Դեկտեմբերին 22-ին […]

Մարգար Եսայանը թուրքական թերթի խմբագիր է նշանակվել

Թուրքական “Taraf” թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թերթի գլխավոր խմբագիր Ահմետ Ալթանը եւ նրա տեղակալ Յասեմին Չոնգարը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: Խմբագրի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խմբագրության համակարգող Մարգար Եսայանը: Հայտարարության մեջ ասվում է, որ որեւէ փոփոխություններ տեղեկատվական գործունեության կամ կադրային քաղաքականության մեջ չեն սպասվում: Մարգար Եսայանը ծնվել է1969-ին Ստամբուլում: Սովորել է […]

Ոչ ոք չգիտի ինչպես հասնել այդ դրախտին առանց մահանալու

՛՛Տարիներ շարունակ հարց է եղել, թե Հայաստանը եվրոպական, թե՞ ասիական երկիր է. Ռուսաստանի հետ մեր կապերը բավականին խորն են, կարծում եմ՝ պետք է խորացնել կապերը ներդրումների առումով՛՛,-այս կարծիքին է լրագրող Նարինե Մկրտչյանը: ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ Եվրաինտեգրացիան հետխորհրդային երկրների համար դրախտ է, բայց ոչ ոք չգիտի ինչպես հասնել այդ դրախտին առանց մահանալու: […]

90-ամյա կինը այրվել է տան մեջ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կաքավասար գյուղի բնակիչ, 1922 թ. ծնված Եղսաբետ Առաքելյանը տանը հրդեհից մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, միայնակ բնակվող Ե. Առաքելյանը մահացել է տան փայտի վառարանից հատակը և բազմոցը այրվելու հետևանքով: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.15-ին, բնակիչների ուժերով: Նշանակվել […]

Մեքենան կամրջից ընկել է ձորը. կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, “ՎԱԶ-2106”  մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի ճանապարհին գտնվող կամրջից ընկել է ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

23-ամյա ուսանողուհին ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ է դարձել

Հնդկաստանի կառավարությունը որոշել է խստացնել բռնաբարության համար պատիժը, ինչպես նաեւ ուժեղացնել ոստիկանական հսկողությունն ավտոբուսների կանգառներում, որոնցից կանայք սովորաբար օգտվում են գիշերային ժամերին: Իշխանությունները նման հայտարարություն են արել այն բանից հետո, երբ 23-ամյա ուսանողուհին ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ է դարձել: Ներկա պահին նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, հաղորդում է “BBC”-ն: Աղջկա վրա հարձակվել են, […]

Նուշիկյանն ընդդեմ ՀՀԿ-ի. Առավոտ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ “կողմ” է քվեարկել “Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին: “Որովհետեւ ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա”,- “Առավոտի” հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի