03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

22-ամյա աղջիկը հարբել ու շփոթվել է

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից եւ չի վերադարձել: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի […]

Ո՞ւմ հետ է նշել Քոչարյանը Նոր տարին /ֆոտո/

Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնկան կայքը՝ 2rd.am-ը տեղադրել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ամանորի լուսանկարները: Կայքը շնորհակալություն է հայտնել Քոչարյանին տոնական օրերի մի քանի նկարներ իր գրասենյակի միջոցով կայքին փոխանցելու համար:

Նախագահի թեկնածուն կպատռի Խոսրով Հարությունյանի դիմակը

Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի փաստաբան, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, նախագահի թեկնածուի առաջադրվել ցանկացող Ռուբեն Այվազյանը լրատվամիջոցներով տարածել, հետո “Ֆեյսբուքի” իր պատին գրել է, որ իրեն խանգարել է Խոսրով Հարությունյանը, որի եղբոր պատճառով արգելափակել է հաշվեհամարները, ինչի պատճառով չի կարողացել մուծել ընտրագրավը: “Խ. Հարությունյանի եղբոր հայցադիմումի եւ միջնորդության հիման վրա դատարանը ապօրինի արգելանք է դրել […]

“Հաց ու ջուր չեմ ուզըմ. իմ հասանելիք մի կտոր հողն եմ ուզըմ…” բողոքում է բազմավակ մայրը /վիդեո/

 Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ  Տաթեւիկ Կոստանդյանի խոսքով,  իր  ընտանիքում վեճերը միշտ սոցիալական հողի վրա են եղել: “Ես 15 տարի ա էս գյուղի բնակիչ եմ, դաժե չգիտեմ ում տան վրա եմ գրանցված: 4 բանակային ունենք, ում տան վրից են կանչելու”,-ասում է նա:  Ընտանիքը ապրում է տնակում, սակայն տարածքը, որի վրա գտնվում է այն, սեփականաշնորհված  չէ: […]

Եղանակն ու ճանապարհները

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:  Ինչ վերաբերում է եղանակաին, ապա […]

Քուշկյանի առաջնորդությամբ Կապան

Անցած տարի “Էրեբունի” բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում անցած տարի ծնվել է  3732 երեխա, իսկ այս տարվա առաջին երեք օրերին՝ 26: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին կենտրոնի լրատվական բաժնից: Ի դեպ, երեկ  ներկայացրել էինք զոհված ազատամարտիկի մայր Շնորհիկ Հակոբյանի բաց նամակը առողջապահության նախարարին: Վերջինս նախարարին գրել էր, թե ինչպիսի ուշադրությամբ է համակված իր թոռնուհին՝ Արուսիկը, որը կեսարյան […]

Մեկը կին է, մյուսը՝ կարատեիստ. նախագահական ՛՛աջաբսանդալ՛՛

Եւ այսպես, հունվարի  4-ին ժամը 18.00-ին ավարտվեց փետրվարի 18-կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու ժամկետը: Մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 15 թեկնածու: Նրանց գրանցումը կկատարվի մինչեւ հունվարի 14-ը: Ըստ ԿԸՀ-ի կայք-էջի, նախագահի թեկնածուներից մեկը 49-ամյա  Տարոն Աբրահամյանը Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահն է: Կարատեիստ թեկնածուն անկուսակցական է եւ ինքնաառաջադրվել է:   Երկու […]

Պառակտում չբերի Տարին. ընդդիմության մաղթանքները /վիդեո/

Երնեկ այս նոր տարին ինչ չբերեր Հայաստանին. այս հարցը ուղղեցինք ընդդիմադիր` ՀԱԿ-ի ներկայացուցիչ քաղաքական գործիչներին: Ի դեպ, նրանց հետ զրուցել էինք նախքան  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշումը: Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը ցանկանում է, որ Օձի տարին չբերեր այն, ինչ կար Հայաստանում վերջին տասը տարում: Սասուն Միքայելյանն էլ պառակտում չի ուզում: […]

23 ճանապարհատրանսպորտային պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար (որից 11-ը՝ Երեւան քաղաքում), ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երեւան քաղաքում), 29-ը (որից 13-ը՝ Երեւան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նույն ժամանակահատվածում Երեւան քաղաքում հատուկ պահպանվող […]

17-ամյա տղան ինքնասպան է եղել

Հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14.30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես shamshyan.com-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկակար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված