11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուզեցին Րաֆֆուն կարատե սովորեցնել/ֆոտո, վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այսօր` փետրվարի 4-ին գտնվում է Քասախ գյուղում, որտեղ նրան դիմավորեցին որպես “մեր ապագա նախագահ” : Գյուղի փոստային բաժանմունքի աշխատակցից թեկնածուն հետաքրքրվեց, թե արդյոք այցելուներ են ունենում եւ ասաց, որ այցելուների` գյուղի բնակիչների թիվն ավելացնելու են: Գյուղացիներն էլ իրենց հերթին հավաստիացրեցին թեկնածուին, որ եթե նա չընտրվի նախագահ, իրենք […]

Չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք,  չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր […]

Արյունը ջուր չի դառնում … սպարապետի ընտանիքը` Սերժ Սարգսյանին / լրացված, օրվա կադր, ֆոտո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղը` Դավալուն Հայաստանի նախագահ թեկնածու Սերժ Սարգսյանի հետ է: Նրանք Արարատում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ այս ցուցապաստառով դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ով այսօր` փետրվարի 4-ին Արարատի մարզից սկսեց իր քարոզարշավ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սատարելու են Սերժ  Սարգսյանին: Նրա համոզմամբ` նախագահը գործ է […]

”Քեզ Հայաստա՞նն է ուղարկել”. Սամվել Կարապետյանը ստիպված ստել է Ադրբեջանում ապրող հային /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1984 թվականի դրությամբ Ադրբեջանի կազմում գտնվող (մինչև 1918թ. շուրջ 2000 զուտ հայ բնակիչ ունեցող) Զարգարան գյուղում տեղի ունեցած մի հետաքրքիր հանդիպման մասին: Մարդիկ հույս ունեին, որ Հայաստանը վերջապես հիշել էին իրենց: Սամվել Կարապետյանը ստիպված եղավ ստել…

Թրքավարի

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպանը զուգահեռներ տարավ օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունի և Ստամբուլում հայ կանանց նկատմամբ կատարվող ահաբեկումների միջև: ԱՄՆ դեսպանատան  առջև տեղի ունեցած պայթյունը ըստ բանախոսի` կազմակերպվել էր թուրքական ծայրահեղ ձախակողմյան ուժերի (ԴՀԿՓ-Ջ) կողմից, որը հիմնադրվել է 1994թ.ին և աչքի է ընկել թուրքական ուժային կառույցների դեմ ահաբեկչություններով: Անդրադառնալով […]

՛՛Արձագանքներ կան Ռուսաստանից, թե ինչպես պետք է դիտարկել այս սպանության փորձը՛՛

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վարկած չունի, թե ում էր ձեռնտու ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը`միաժամանակ չբացառելով, թե պատվերը կարող է դրսի կողմից լինել: ՛՛Դրսի ուժերի կողմից … հնարավոր է, դա համապատասխանում է այսօրվա Հայաստանի իրավիճակին տարբեր երկրների հետ ունեցած իր հարաբերություններով՝ հաշվի առնելով Ադրբեջանի ու Թուրքիայի առկայությունը՛՛,-նկատեց նա: Խառատյանի խոսքով՝  արդեն արձագանքներ […]

Նման դեպքերը դեռ շարունակվելու են. ազգագրագետ

՛՛Սպանության փորձը նախագահի թեկնածուի դեմ տեղի ուենցավ այն պատճառով, որ մեր անկախ Հայաստանի պատմությունը հարուստ է բռնություններով, և մենք համակերպվել ենք: Մենք վարժվել ենք, որ մեր կյանքի կարևորագույն իրադարձությունները պետք է ուղղորդվեն նման դեպքերով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա կարծիքով՝ նմանատիպ […]

Եթե քեզ շարունակ ստորացնում են …ատամնաբույժների բողոքը հասավ ԱԺ /ֆոտո, վիդեո/

Տարեսկզբից սկիզբ առած ատամնաբույժների բողոքի ալիքը չի հանդարտվում: Այսօր` փետրվարի 4-ին ԱԺ-ի դիմաց դարձյալ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել ատամնաբույժները: Մինչ այս նրանք նման ակցիաներ են արել Բաղրամյան 26-ում եւ կառավարության մոտ: Պահանջը մեկն է`նվազեցնել ծառայության համար գանձվող արտոնագրային վճարները: Հիշեցնենք, ստոմատոլոգները բողոքում են “Արտոնագրային վճարների միասին” օրենքում կատարված փոփոխություններից, որ Ազգային ժողովն ընդունեց 2012 […]

Թրքուհիները բողոքի ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն հայուհիների

“Ստամբուլի ֆեմինիստական խումբը” բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի Սամատյա թաղամասում` դատապարտելով տարեց հայուհիների վրա հարձակումները, հաղորդում է “Bianet.org”-ը: Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքերում պաստառներ են պահել` “հայուհիները միայնակ չեն”, “ես Մարիցան եմ, ես Եվան եմ”, “չհամարձակվես հարձակվել իմ հարեւանի վրա”, “ընդունեք քսենոֆոբիան պատժող օրենք” գրառումներով: Նրանք նաեւ ծաղիկներ են դրել Սամատյա թաղամասում սպանված Մարիցա Քյուչուկի գերեզմանին:  […]

Հայրիկյանի դեպքը վախեցրել է

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը հասարակության մոտ ֆորսմաժորային իրավիճակ է առաջացրել: ”Մարդկանց մեջ բողոք է բարձրացել այն իմաստով, որ մեր իրականության մեջ շատ դատապարտելի երևույթ է տեղի ունեցել”,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով հասարակության ներքին հոգեբանական իրավիճակն, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Վերջինս  նշեց, որ ընդհանրապես հասարակության  մեջ դժվար է գտնել հարցեր, որոնց շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի