10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհասցե արտագաղթի սպառնալիք. Առավոտ

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է` 200 հազար, իշխանությունը` 100 հազար, կարեւոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է աոաջին հերթին ներկայիս իշխանությունը` նախագահի գլխավորությամբ:

Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով` մենք բոլորս` այն մարդիկ, որոնց խոսքից ինչ-որ բան է կախված, չենք անում “մեր ձեռքից եկածը”` այդ երեւույթը մեղմացնելու համար: Մեզ համար, կարծես թե, ավելի էական է հասարակության, այսպես ասած, “ծափահարությունները կորզելը”, “ժողովրդահաճո” կեցվածք ընդունելը “սրանք վզները հաստացրել են, իսկ խեղճ ժողովուրդը սոված կոտորվում է, պանդխտության ճանապարհն է բռնել” եւ այլն: Այդպիսով մեր քաղաքացիներն ամբողջությամբ ազատվում են ինքնուրույն եւ ակտիվ գործելու, այստեղ` Հայաստանում մնալու եւ պայքարելու պարտականությունից, նրանց գնալը երկրից ոչ միայն բացասական գնահատական չի ստանում, այլեւ ներկայացվում է գրեթե որպես քաղաքացիական արիության դրսեւորում` “բա ի՞նչ անեն մարդիկ”:
Արդյունքը մենք`լրագրողներս, արձանագրում ենք ամեն օր, երբեմն` օրը մի քանի անգամ: Բոլոր մեծ ու փոքր ցույցերի մասնակիցները, անկախ նրանից` իրենց պահանջներն օրինական են, թե օրինական չեն, իրենց ամեն մի ելույթի կամ հարցազրույցի վերջում սպառնում են արտագաղթով: Օրինակ`տաքսիստները ցանկանում են կայանել այնտեղ, որտեղ իրենց է հարմար, եւ չեն ուզում, որ արագաչափերն ու տեսախցիկները ֆիքսեն իրենց խախտումները: Իսկ եթե իրենց նպատակին չհասնեն, ասում են նրանք` “կթողնենք ու կգնանք այս երկրից”:

Բաժնետոմս ունեցողները, որոնց տնօրենը զրկել է դիվիդենդներից, նույնպես պնդում են, որ իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում արտագաղթելու են: Ստոմատոլոգներից ոչ մեկս երբեւէ ՀԴՄ կտրոն չենք ստացել մեր մուծած գումարների դիմաց, եւ նրանց եկամուտները, հետեւաբար, դուրս են որեւէ վերահսկողությունից, բայց երբ կառավարությունը նրանց առաջարկում է վճարել ատամնաբուժական աթոռի համար, ընդվզում են եւ ասում, որ այդ դեպքում նրանք կհեռանան երկրից: Նույնը բացօթյա առեւտրականները, պետական կարիքների զոհերը եւ խնդիրներ ունեցող մնացած քաղաքացիները: Խնդիրներն իրականում կան եւ դրանք լուծման կարիք ունեն: Բայց ո՞ւմ են ուղղված այդ սպառնալիքները: Իշխանությա՞նը: Նա շա՞տ է հուզվում արտագաղթից:

…Ողջ ձմեռվա ընթացքում իմ տան էլեկտրաէներգիայի լարումը միջինը մոտ 170 վոլտ է, ինչի հետեւանքով, մասնավորապես, լվացքի մեքենան միանում է միայն գիշերվա ժամը մեկից հետո: Եթե փետրվարի ընթացքում էլցանցը այդ խնդիրը չլուծի, ես, հավանաբար, արտագաղթեմ:

Արամ Աբրահամյան,

Առավոտ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ