19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիբիրախտով հոսպիտալացված հիվանդներ չկան

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է: Օջախում բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայումս  հոսպիտալացված հիվանդներ չկան: Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները […]

Գյումրու ծնողազուրկ երեխաները վարձով են ապրում

Այս տարի գարնանը, երբ “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելեցին երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը: Այսօր մենք նրանց հանդիպեցինք Գյումրու “Ստրոմմաշինա” թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է` տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամ է եւ մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը` 20 ամյա […]

Սկեսուրի հետ վեճի արդյունքում հարսը փորձել է ինքնասպան լինել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեկտեմբերի 3-ին, Ժամը 13:00-ի սահմաններում, Հրազդան Բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ սուր թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ: Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ […]

Ի՞նչը հաղթեց կոնսուլտացիաների առաջին փուլում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի կարծիքով` քաղաքական կոնսուլտացիաների առաջին փուլն ավարտվեց քաղաքական փորձի հաղթանակով: ”Ի հեճուկս ԲՀԿ-ի, ՀԱԿ-ը համաձայնեց մարտի 1- ի հանձնաժողովի հետ կապված հարցերը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո:Փաստորեն կարելի է ասել , որ կոնսուլտացիաների առաջին փուլն իրոք ավարտվեց:Հաղթեց քաղաքական փորձը”,-գրել է պատգամավորը Ֆեյսբուքյան իր էջում:

Ավել ծանրոցներն արգելվում են. Ժամանակ

Հայաստանի քաղաքացիներն արտասահմանից տարեկան միայն 2 անգամ ծանրոց ստանալու իրավունք ունեն, եւ եթե այն չի գերազանցում 150 հազար դրամը, ապա մաքսազերծման ենթակա չէ: Թեմային անդրադառնում է  “Ժամանակ”-ը: “Մեր երկրում ծանրոցների փոխադրումը կամ սուրհանդակային ծառայությունը տրանսպորտային փոխադրումների ոլորտից առանձնացված է: Ծանրոցների, նամակների, փաթեթների տեղափոխումը, ինչով զբաղվում են DHL-ը, GMG-ն, “Ամերիքըն էքսպրես”-ը, լիցենզավորված գործունեություն է:  “Ապավեն” ընկերության […]

Նախարարը տհաճ իրավիճակում է հայտնվել. Հրապարակ

Աշխատավարձի բաժանումը “Նաիրիտում” վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է: Ըստ “Հրապարակ”-ի, գործարանի ղեկավարությունը, ինչպես եւ խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը: Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատակիցները` նոյեմբերի վերջին օրը: Կոլեկտիվին եւս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչեւ դեկտեմբերի 20-ը Սպասվում է, որ մինչեւ դեկտեմբերի առնվազն 15-ը բողոքի ակցիաներ չեն […]

Հույսի վերելակ.ապրում է երգելով /վիդեո/

Եղեգնաձորում Սոնիկ Մելքոնյանին շատերը գիտեն որպես դերձակ, եւ արդեն շատերը գիտեն, որ նա լավ երգում է:  Սոնիկը երկու տարեկան էր, երբ հայրը մեկնեց պատերազմ: Հորը չի հիշում, հիշում է մոր պատմությունները նրա մասին: Այն  մասին, որ հանդում աշխատելիս միշտ երգել է, անուշ ձայն է ունեցել, շնորհքով մարդ է եղել. հայրենական պատերազմից նա այդպես էլ չի […]

Lրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ չկան

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Ենոք Անդրեասյանին թիվ  3 ԸԸՀ-ում, Ռազմիկ Բաֆյանին` թիվ 5 ԸԸՀ-ում և Արմեն Մուրադյանին` թիվ  7 ԸԸՀ-ում:  Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի […]

Անվանի երգչուհին բժշկի սխալի պատճառո՞վ է մահացել.դեկտեմբերի 10-ին աճյունը կբերեն

 Դեկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Քննարկվել են  երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին օրը Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: […]

Վարչապետը ծանոթացել է Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի