Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ընտրախախտումները կոմպլեկտավորել է
Ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագիր առ 05 փետրվարի 2013թ.
|
Համայնք |
Խախտմանտեսակը |
ամսաթիվ |
ժամը |
|
1 |
Արագածոտն, ք. Աշտարակ |
Էլեկտրացանցում կազմակերպում են ստորագրահավաք` գրանցելով քաղաքացիների անձնագրային տվյալները: |
21.01.2013 |
9.30 |
|
2 |
Երեւան, Շենգավիթ համայնքի հանրակացարան |
Քաղաքացիների անձնագրերը հավաքել, տարել են: |
Դեպքը տեղի է ունեցել 22.01.2013, սակայն հաղորդվել է 23.01.2013 |
11.00 |
|
3 |
Երեւան, Մալաթիա-Սեբաստիա թաղամաս, Րաֆֆու փողոց 33 |
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ներկայացվել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են եւ չեն թողնում բաժանել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական բուկլետները: Սուսաննա Բարխուդարյանը զբաղվածության պատճառով չի կարողացել անմիջապես ներկայանալ բաժին, սակայն դեպքի վայր ժամանած քննիչներին տվել է համապատասխան բացատրությունը:
|
24.01.2013 |
17:25 |
|
4 |
Արարատի մարզ, գյուղ Վանաշեն |
Գյուղապետը` Գրիգորյանը, խոչընդոտում է քարոզարշավի իրականացմանը: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամները փորձում են պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում: Այս մասին շտաբի ներկայացուցիչ Հ. Նորեյանը ահազանգել է նաեւ ՀՀ ոստիկանությանը: Ապա ոստիկանությանը տված բացատրության մեջ գյուղապետը ասել է, որ ըստ ընտրական օրենսգրքի՝ պաստառներ կարելի է փակցնել միայն դրանց համար նախատեսված տեղերում: Մինչդեռ օրենքի սույն դրույթը վերաբերում է միայն 10.000 եւ ավելի բնակչություն ունեցող բնակավայրերին: |
24.01.2013 |
14.00 |
|
5 |
Վայոց Ձորի մարզ, Կեչուտ |
Մշակույթի տան պատուհաններին փակցված է Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառները: |
26.01.2013 |
14.00 |
|
6 |
Արմավիրի մարզ, գյուղ Արգինա, 21/43 տեղամաս |
Արտավազդ Վարդգեսի Գրիգորյանը, որը հանդիսանում է Արգինա գյուղի ավագանու անդամ, միաժամանակ ՀՀ նախագահական ընտրություններում նշանակված է ընտրական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ի կողմից: |
29.01.2013 |
14.00 |
|
7 |
Երեւան, Սարի Թաղի 8շ, 35/1 Ալինա Վարդանյան, հեռ.55.01.18, 091 (091 55.01.19), |
Երեւանի 13 տեղամասից զանգահարել են քաղաքացի Ալինա Վարդանյանին՝ ասելով, որ իր եղբոր՝ Ռուբեն Վարդանյանի անունը գրված է Սերժ Սարգսյանի օգտին քվեարկողների ցուցակում, որը պետք է ընտրի Սերժ Սարգսյանին: |
29.01.2013 |
11.00 |
|
8 |
Երեւանի, Սասունցի Դավթի 70/1,70/2, 70/3 |
Խոչընդոտում են քարոզչական նյութերի տարածմանը: Ահազանգվել է ոստիկանության թեժ գիծ: |
31.01.2013 |
16.10 |
|
9 |
Արագածոտն, Ապարան |
«Գնթունիկ» խանութի վրա փակցված է Ս. Սարգսյանի քարոզչական նկարը: |
31.01.2013 |
17.00 |
|
10 |
Ք. Ապարան, |
Ձկան խանութի ապակուն փակցված է Սերժ Սարգսյանի նկարը, որում նշված է իր կարգախոսը: Տեղեկությունը փոխանցել է Գեւորգ Սահակյանը: |
1.02.2013 |
17.00 |
|
11 |
Գեղարքունիքի մարզ |
Պատասխանատու Մամիկոն Սայադյանը հայտնեց, որ լսել է, թե ինչպես են «Գավառի պետական համալսարանում» հավաքել դասախոսների անձնագրերը: Բացի դրանից, նշեց նաեւ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները հանձնաժողովի անդամներ են հավաքագրում Սերժ Սարգսյանի համար: |
2.02.2013 |
12.00 |
|
12 |
Շիրակի մարզ, Արթիկ |
Պատասխանատու Էդմոն Եգանյանը հայտնեց, որ Արթիկ քաղաքի քաղաքապետը՝ Արսեն Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, ով կազմակերպում է ժողովներ եւ հավաքում պետական աշխատողների անձնագրային տվյալները: |
2.02.2013 |
13.00
|
|
13 |
Երեւան, Շահումյան 16/16 |
Քաղաքացի Հեղինե Սիմոնյանը նշեց, որ գազի տեսուչը պահանջել է իրենից անձնագրային տվյալները՝ նշելով, որ իրենց կընդգրկեն Ս. Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, որի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան գազը՝ պատճառաբանելով պարտքի առկայությունը: |
2.02.2013 |
13.00 |
|
14 |
Լոռու մարզ, Վանաձոր |
Սերժ Սարգսյանի՝ Վանաձոր այցելության ընթացքում քաղաքի տարբեր դպրոցների ուսուցիչներին, մանկապարտեզների աշխատողներին դասերի ժամին պարտադրաբար այդ հանդիպմանն են ուղարկել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները: Դասաժամերը խափանվել են: Աղբյուրը ցանկացել է մնալ անանուն, սակայն նույն տեղեկությունը հաստատում է Արթուր Սաքունցը` “Առավոտ” թերթին տված իր հարցազրույցում. http://www.aravot.am/2013/02/05/157953/
|
02.02.2013 |
14.00 |
|
15 |
Երեւան |
Ոստիկանության շենքի պատին փակցված է Ս. Սարգսյանի լուսանկարը: Տրամադրել է Դանիել Իոննիսյանը: |
3.02.2013 |
11.00 |
|
16 |
Երեւան |
Ս. Սարգսյանի ընտրական շտաբի պաստառների վրա գրված է, որ տպագրված է ընդամենը 400 օրինակ: Տրամադրել է Դանիել Իոննիսյանը: |
3.02.2012 |
11.00 |
|
17 |
Երեւան, Շինարարներ 3 փողոց |
Ս. Սարգսյանի ընտրական դրոշը դրված է խանութի ապակուն: Տրամադրել է Դանիել Իոննիսյանը: |
3.02.2012 |
11.00 |
|
18 |
Երեւան, Արաբկիր համայնք, Արաբկիր 51/3 |
Անահիտ Հովհաննիսյանը հայտնեց, որ համատիրության նախագահ ներկայացած անձը փորձել է խոչընդոտել կամավորների աշխատանքը: |
4.02.2013 |
14.00 |
|
19 |
Արարատի մարզ, Արտաշատ քաղաք |
Անահիտ Հովհաննիսյանը հայտնեց, որ Արտաշատում Ս. Սարգսյանի հանդիպման համար դպրոցի երեխաներից ստորագրություններ են հավաքել ու պարտավորեցրել են, որ գնան հավաքին: |
4.02.2013 |
14.00 |
|
20 |
Երեւան, Առնո Բաբաջանյան փողոց |
Դանիել Իոննիսյանը հայտնել է, որ այստեղ կան Ս. Սարգսյանի մի քանի նախընտրական պաստառներ, որոնց չափսերը 6մ2--ից ավելի են: |
4.02.2013 |
14.30 |
|
21 |
Երեւան, Անդրանիկի 74 |
Սուսաննա Բարխուդարյանը տեղեկացրեց, որ նա այցելել է Անդրանիկի 74 հասցեում գտնվող «Վետերանների օթեւան», որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգության» քարոզչանյութերը բաժանեն ծերերին՝ պնդելով, որ իրենք կփոխանցեն: |
4.02.2013 |
15.00 |
|
22 |
Երեւան, Վաղարշյան փողոցում, Շիրվանզադեի անվան դպրոց |
Շիրվանզադեի անվան դպրոցում Արաբկիրի թաղապետը ծնողական ժողովի ընթացքում խոսել է գործող նախագահի գործունեության մասին եւ հորդորել ընտրել Ս. Սարգսյանին: |
4.02.2013 |
15.00 |
|
23 |
Երեւան, Արաբկիր |
Արաբկիրի համատիրության պատին փակցված է Ս. Սարգսյանի լուսանկարը: Տրամադրել է Անահիտ Հովհաննիսյանը: |
5.02.2013 |
11.00 |
|
24 |
Երեւան, Էրեբունի |
Էրեբունու սոցիալական ծառայության տարածքային բաժնի շենքում տեղակայված է ՀՀԿ-ի գրասենյակը: Տրամադրել է Ստեփան Հասան-Ջալալյանը: |
5.02.2013 |
11.00 |
|
25 |
Երեւան, Զեյթուն, Ահարոնյան 71/2 |
Զեյթունի սոցիալական ծառայության տարածքային բաժնում Ս. Սարգսյանի ընտրական շտաբն է: Տրամադրել է պատասխանատու Գեւորգ Կարապետյանը: Մինչդեռ համաձայն Ընտրական օրենսգրքի` ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում, ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թվին, եւ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը: Այս դեպքում տեղադրված են նաեւ քարոզչական` դրոշանման պաստառներ, ինչն արդեն խախտում է: |
5.02.2013 |
11.30 |
|
26 |
Ապարան, Քուչակ գյուղ |
Խանութների եւ դեղատան վրա փակցված է Ս. Սարգսյանի քարոզչական պաստառը: Տրամադրել է Ստեփան Հասան-Ջալալյանը |
5.02.2013 |
11.30 |
|
27 |
Երեւան, Մաշտոցի 52 |
ԵՊՀ հյուրերի տան վրա փակցված է Ս. Սարգսյանի ընտրական շտաբի վերաբերյալ պաստառ (ցուցանակ): Տրամադրել է Ստեփան Հասան-Ջալալյանը |
5.02.2013 |
11.30 |
|
28 |
Գեղարքունիքի մարզ, գ. Կարճաղբյուր |
Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանը պարտադրել է բոլոր ուսուցիչներին՝ հավաքել անձնագրերը եւ միեւնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ իջեցրել, որ ով որքան կարող է՝ ցուցակով անձնագրեր հավաքի եւ բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ: |
5.02.2013 |
12:36 |
|
29 |
Երեւան Ազատության պող. (Ռայկոմ) |
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները փակցված են հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների վրա: |
5.02.2013 |
14:25 |
|
30 |
Ք.Երեւան, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ |
Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի վրա` www.raffi4president.am փետրվարի 5-ին իրականացվել է հակերային հարձակում: Եթե առաջին անգամ` փետրվարի 21-ին իրագործված հարձակման աղբյուրը հնարավոր չեղավ պարզել, ապա այս անգամ մեր մասնագետները պարզել են, որ հարձակումը տեղի է ունեցել ֆիննական պրոքսի-սերվերների միջոցով Հայաստանից: |
5.02.2013 |
15:10 |
|
Մի քանի տասնյակ ահազանգեր Երեւանից եւ մարզերից` անձնագրերի տվյալների հավաքագրման կապակցությամբ: Դրանք հավաքագրվում են դպրոցների ուսուցիչներից, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների, պետական հաստատությունների, ՏԻՄ-երի, սուպերմարկետների, խոշոր գործարանների աշխատակիցներից` այդ հաստատությունների ղեկավարության հրահանգով: Պարտադրվում է ներկայացնել ոչ միայն սեփական անձնագրերի պատճենները եւ/կամ տվյալները, այլեւ՝ ընտանիքի անդամների:
Կան ահազանգեր կոմունալ վճարների մարման դիմաց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու առաջարկների մասին:
Վարչական ռեսուրսի կիրառման փաստերն արձանագրված են նաեւ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում` http://www.youtube.com/watch?v=qMua3B0fJvs: Ինչպես գիտենք, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 31.01.2013 գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում առաջարկել է Ագարակի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը գյուղի դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությունը թույլ տալու համար, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Սակայն գործող նախագահի քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ նման խախտումները համատարած են, իսկ որեւէ իրական պատիժ չի կիրառվում կարգազանց տնօրենների հանդեպ: Նման խախտումների մասին ահազանգեր են գրանցվել նաեւ iditord.org կայքում:
Կան մի քանի ահազանգեր նաեւ դպրոցներում ծնողական ժողովների մասին, որոնց ընթացքում դպրոցների տնօրենները եւ ուսուցիչները բացահայտ քարոզչություն են իրականացնում Սերժ Սարգսյանի օգտին: Մեր աղբյուրները ցանկացել են մնալ անանուն` մտահոգ լինելով, որ իրենց երեխաներին կարող է սպառնալ վատ վերաբերմունք դպրոցի տնօրինության կողմից: Սա էլ փաստում է երկրում վախի մթնոլորտի առկայության մասին: Որոշ դպրոցների տնօրեններ միջնորդավորված զանգահարում է դպրոցի ուսուցիչներին եւ հարցնում, թե ում են ընտրելու: Եթե ուսուցիչը պատասխանում է, որ ընտրելու է Րաֆֆի Հովհաննիսյանին, աշխատանքից ազատվելու սպառնալիքի է ենթարկվել:
Նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թույլ են տրվել նախընտրական քարոզչության իրականացման խախտումներ: Այսպես՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում: Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձեւից»:
Ի խախտումն վերը նշված դրույթի, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները փակցված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների վրա: Դրանք համատարած բնույթ են կրում Երեւան քաղաքում` հատկապես Երեւանի Շինարարների եւ Ազատության (Ռայկոմ) փողոցներում գտնվող խանութների վրա, Ապարան քաղաքում` խանութների վրա, այլ բնակավայրերում (այդ թվում Երեւան քաղաքի)` խանութների վրա եւ արգելված այլ վայրերում:
Այս խախտումները ոչ միայն Ընտրական օրենսգրքի նշված կետի խախտում են, այլեւ վարչական ռեսուրսի չարաշահում, քանի որ նրանք ունեն լիցենզիա ստանալու եւ/կամ երկարացնելու խնդիր եւ, համապատասխանաբար, կախվածություն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից:
Սույն ասուլիսը հանդիսանում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների մասին իրազեկում, այդ թվում՝ նաեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ու ԿԸՀ-ին: Արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը կներկայացվեն ԿԱՀ, որը պարտավոր է իր վերստուգիչ-վերահսկիչ ծառայության միջոցով ֆիքսել այդ ամենը եւ խախտումները վերացնելու ուղղությամբ որոշում կայացնել եռօրյա ժամկետում:
Խախտումների վերաբերյալ լուսանկարները տեղադրված են Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքում` հետեւյալ հասցեով` http://raffi4president.am/hy/violations