ԱՍԱԼԱ-ի կողմից կեղծ հայտարարություն տարածողներին
Սեպտեմբերի 4-ին ադրբեջանական “Ազերթաջ” Պետական հեռագրական գործակալությունը տարածել էր Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն փոխանցած ԱՍԱԼԱ (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) կազմակերպության անունից մի հաղորդագրություն, որում նշյալ կազմակերպությունը սպառնում էր մահվամբ ադրբեջանական դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց եւ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին: Ըստ այդ հաղորդագրության ԱՍԱԼԱ-ն միաժամանակ պատասխանատվություն է վերցնում Թուրքիայում գործող Քրդական Աշխատավորական Կուսակցության ռազմական գործողությունների հրահանգավորման, […]