21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդասպանը վերացրել է հանցանշանները նախքան հանցագործությունը

Ամերիկյան Քոնեքթիքուտ նահանգի ոստիկանությունն ստուգել է մարդասպան Ադամ Լանզայի համակարգիչը:Վերջինս 20 աշակերտ էր սպանել Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” դպրոցում: Քննիչներին առայժմ չի հաջողվել որեւէ բան պարզել, քանի որ համակարգչի հիշողություն պարունակող  կոշտ սկավառակը չափազանց վնասված է եղել: Ոստիկանները ենթադրում են, որ Ադամը միտումնավոր է դա արել, քանի որ այն վնասված է եղել մուրճով կամ նմանատիպ […]

Սիրիայում ՌԴ քաղաքացիներ են առեւանգվել

Սիրիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է Սիրիայի Լաթաքիա քաղաքում ՌԴ 2 քաղաքացիների առեւանգման փաստը, հաղորդում է “РИА Новости”-ն: ՌԴ քաղաքացիները Սիրիայում աշխատելիս են եղել:  Դեսպանատունն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց գտնման վայրը ճշտելու համար` սերտորեն համագործակցելով տեղի իշխանությունների հետ: Առեւանգման հանգամանքները չեն լուսաբանվում` ելնելով անվտանգության նկատառումներից:  Նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների առեւանգման մասին լուրը հայտնել են […]

Սպիտակցի Հայկոն ադրբեջանցի Նասիբի հետ տարիներ առաջ է քեֆ արել. Առավոտ

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց ադրբեջանցի երգիչ Նասիբի, սպիտակցի Հայկոյի եւ Կամո Սեյրանյանի մասնակցության քեֆ-համերգը: Տեսանյութում Հայկոն ադրբեջանական մուղամ է երգում, Կամո Սեյրանյանն ասում է, թե Նասիբը տեղ ունի իրենց գլխներին:  Այդ քեֆին նվագած հայ երաժիշտները “Առավոտի” թղթակցին ասացին, որ քեֆը եղել է 2007թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, Կողբի բնակիչներից մեկի ամառանոցում: Այդ ժամանակ Բագրատաշենի […]

Դժվարանցանելի ճանապարհներ

Դեկտեմբերի 18-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի “Սատանի կամուրջ” կոչվող հատվածը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` […]

Մեղավոր տնօրենը ազատության մեջ է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ինքնաշեն վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող “Ռենշին” ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը, որը, սակայն, երեկ դատավորը մերժել է: Տնօրենը հիմա ազատության մեջ է: Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները […]

Անհայտ անձը բենզինով այրել է բենզալցակայանի աշխատակիցներին

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ այրվածքերով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշված կենտրոն են մեկնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ, ինչպես նաև […]

Կոալիցիոն հարսանիք Իջեւանում. Հրապարակ

Կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել-աղջիկ առել: Այս անգամ` Իջեւանում: Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ:   Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:  Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երեւանից Իջեւան են մեկնել […]

Ախպեր, սա եզակի բան ա, տեսնես որ պաշտոնյան պիտի գնա … /ֆոտո/

Եթե տեղացող ձյունը ուրախություն է պատճառում երեխաներին, ապա մեծահասակների համար այն նոր հոգսեր է բերում, մանավանդ վարորդների: “Ասա մի լապատկա աղը ինչ ա, որ չեք ցանում, մենք էլ ազատ քշենք, մի երկու կոպեկ փող առնենք, վաղն էլ վարկ պիտի փակեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տաքսիստ Արթուրը: Նրա խոսքով, չնայած մի քանի օր առաջ ռադիոն ասել էր, […]

Իրան են տեղափոխվել նաեւ ավտոովթարի հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացիները

Մոտ մեկ ժամ առաջ, Մեղրիի հիվանդանոցից Իրանի Իսլամական Հանրապետություն են տեղափոխվել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին  Երեւան-Մեղրի ավտոճանապարհին,  Արեւիկ գյուղի մոտ տեղի ունեցած “ՍԿԱՆԻԱ “ մակնշի 39 A 68910  իրանական ավտոբուսի վթարի արդյունքում հոստպիտալացված 20 տուժածները: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը: “Այն տուրիստական կազմակերպությունը, որին պատկանում էր ավտոբուսը , կազմակերպեց բոլոր […]

Պատգամավորները սպասում են աշխարհի վերջին. ամանորի “մսուր-մանկապարտեզ” /ֆոտո, վիդեո/

Մինչ Ազգային ժողովի արտահերթ նիստում կրքերը բորբոքվում են, օրենսդիրների քաղաքական տոնայնությունն էլ` թեժանում, խորհրդարանի շենքն ու բակը արդեն տոնական տեսք ունեն: Ճեմասրահներում տեղադրված գունագեղ տոնածառներին պատգամավորները կարծես ուշադրություն չեն դարձնում: Լրագրողները նկարահանվում են տոնածառի մոտ ու ստիպված ԱԺ աշխատողները նրանցից են հարցնում՝ սիրուն ա չէ՞, մեր տոնածառը…. Իսկ լրագրողներին մեկ այլ հարց է հուզում: “Բա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի