27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Արձագանքներ կան Ռուսաստանից, թե ինչպես պետք է դիտարկել այս սպանության փորձը՛՛

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վարկած չունի, թե ում էր ձեռնտու ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը`միաժամանակ չբացառելով, թե պատվերը կարող է դրսի կողմից լինել:

՛՛Դրսի ուժերի կողմից … հնարավոր է, դա համապատասխանում է այսօրվա Հայաստանի իրավիճակին տարբեր երկրների հետ ունեցած իր հարաբերություններով՝ հաշվի առնելով Ադրբեջանի ու Թուրքիայի առկայությունը՛՛,-նկատեց նա: Խառատյանի խոսքով՝  արդեն արձագանքներ կան Ռուսաստանից, թե ինչպես պետք է դիտարկել այս սպանության փորձը:

Ինչ վերաբերում է ընտրությունները հետաձգելուն. ազգագրագետը կարծում է, որ նոր ընտրությունների խնդիր չկա: ՛՛Ես չեմ կարծում, որ այն որևէ վճռական փոփոխություն կառաջացնի ընտրությունների ընթացքում:

Ուղղակի սա ժամանակ կտա, որ դերակատարները խորհեն և նախընտրական քարոզչության ժամանակ սա առանցքային նյութ կարող է դառնալ: Լավ կլիներ, որ այս երկու շաբաթվա ընթացքում բացահայտվի պատվիրողը՛՛,-ասաց Հրանուշ Խառատյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ