26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թրքավարի

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպանը զուգահեռներ տարավ օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունի և Ստամբուլում հայ կանանց նկատմամբ կատարվող ահաբեկումների միջև:

ԱՄՆ դեսպանատան  առջև տեղի ունեցած պայթյունը ըստ բանախոսի` կազմակերպվել էր թուրքական ծայրահեղ ձախակողմյան ուժերի (ԴՀԿՓ-Ջ) կողմից, որը հիմնադրվել է 1994թ.ին և աչքի է ընկել թուրքական ուժային կառույցների դեմ ահաբեկչություններով:

Անդրադառնալով Ստամբուլում հայ կանանց հանդեպ բռնություններին`թուրքագետը նշեց, որ ի հակադրություն ԱՄՆ դեսպանատան առջև պայթյունի`հայերի դեմ գործողությունները չեն դատապարտվում:

“Թուրքական ուժային կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի գտնեն դեսպանատան ահաբեկչության հեղինակներին, ինչը չի կատարվում հայերի դեմ կատարվող հանցագործությունների դեպքում”,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Հանդիպմանը ներկա միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանն էլ նկատեց, թե թուրքական ծայրահեղ ուժերի նպատակը Թուրքիայում սոցիալիզմի հաստատումն է:

“Այդ կուսակցությունը կատարել է բազմաթիվ հարձակումներ թուրքական ուժային կառույցների նկատմամբ, որոնցից վերջին խոշոր ակցիան նախորդ տարվա սեպտեմբերին Ստամբուլի ոստիկանական շենքի վրա հարձակումն էր”,-ասաց փորձագետը:

Մենուա Սողոմոնյանը, անդրադառնալով Ստամբուլում հայ կանանց նկատմամբ կատարվող հարձակումներին, դրանք բնորոշեց որպես թուրքական իշխանությունների թողտվության արդյունք:

“Այդ ահաբեկումներն ուղղված են մարդու ազգային պատկանելության դեմ և կատարվում են թուրքական իշխանությունների թողտվության պայմաններում”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ