18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմ մոտ բոմժ էլ է գալիս, դեպուտատ էլ է գալիս, կառավարության անդամ էլ է գալիս. սեքսոպատոլոգ

Մարզերում դեռևս ամաչում են սեքսոպատոլոգին դիմել: ”Դեռ կա այս կարծրատիպը, դեռ ամաչում են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Բայց նա միաժամանակ  նշեց, որ ամեն ինչ չէ, որ այդքան վատ է, նախկինի համեմատ առաջընթաց կա: Դա էլ պայմանավորված է ավելի հարուստ տեղեկատվության տարածմամբ: ”Երբեմն թեկուզ ամաչելով, բայց գալիս են, իհարկե, ոչ այն աստիճանի, ինչքան մայրաքաղաքից”,-նշեց […]

Անասունների սպանդ Արագածոտնում. հիմա էլ դեղնախտ /վիդեո/

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում կովերը դեղնախտով են վարակվել ու սատկել: Այս մասին Henaran.am-ին պատմեցին գյուղի գյուղացիները: Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ևս հաստատեց այս լուրը: ‘’ Դեռ մի 15-20 օր առաջ դեղնախտի դեպքեր եղել են այդ գյուղում, երեկ էլ մի դեպք եղել է’’,-ասաց նա մեզ հետ զրույցում: Գյուղնախարարության մասնագետները միայն երեկ են այցելել տեղանք և, փոխնախարարի […]

Թեկնածուն ոգեւորված է քարոզարշավից եւ չի պատասխանում լրագրողների զանգերին/վիդեո/

Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29–ին նիստում մերժեց թիվ  1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի բողոք-դիմումը` անվավեր ճանաչելու  թեկնածու, ՀՀԿ անդամ Ռոբերտ Սարգսյանի գրանցումը: Սրան  Henaran.am-ը  կանդրադառնա ավելի ուշ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2 –ին, թիվ  1 ընտրատրատարածքում կայանալու են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Henaran.am-ին հաջողվեց բլից-հարցազրույց  ունենալ թեկնածուներից […]

Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն. Ա Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքական որոշ ուժեր մոտենում են իրենց քաղաքական մահվան, և այս դեպքում մնում է հավատալ, որ նրանք գոնե հոգի ունեն: ”Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն: Իրականում կենսաբանական բազմաթիվ օրինաչափություններ աշխատում են նաև քաղաքական համակարգում, օրինակ, էվոլյուցիոն տեսության բազմաթիվ դրույթներ և այլն: Քաղաքական […]

Իրանցին ծեծի է ենթարկել հայուհուն եւ կծել նրա ձեռքը

“AraratNEWS”-ի  ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության 23-ամյա քաղաքացի Ա.Դ.-ի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` դիտավորությամբ մեկին մարմնական վնասվածք պատճառելու համար, քանի որ նա ՀՀ Հանրապետության հրապարկի տարածքում վիճաբանել է ՀՀ քաղաքացի Ժաննա Զ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան եւ կծել ձեռքը, որի արդյունքում աղջիկը քերծվածքներ եւ […]

Հայկական կողմը կարտահանձնի մոլորված Ալիեւին

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին, հայտնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի քաղաքացի 40-ամյա Թելման Ալիեւը նոյեմբերի 12-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ամենայն հավանակությամբ, հովիվը մոլորվել էր եւ հայտնվել ՀՀ տարածքում:

Փակ շուկան ամբողջապես կվերականգնվի. ճարտարապետ

 ՛՛Մի քանի օրվա ընթացքում կկարողանանք տրամադրել կառուցապատողներին քանդման թույլտվությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ խոսելով Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի կիսակառույցի մասին: Սարգսյանը նշեց, որ այդ կառույցը կքանդվի, միայն քանդման աշխատանքները կտևեն վեցից ինը ամիս: Նարեկ Սարգսյանը հայտնեց նաև, որ ամբողջապես վերականգնվելու է փակ շուկան: ՛՛Արտաքին պատերի հետ կապված եզրակացություն կա, որ օր առաջ […]

Նոնո-ին ասացին` “no”

 Երեկ լրացավ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության, “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է […]

Շատ տգեղ է. գլխավոր ճարտարապետ

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է արել Երիտասարդական պալատի նախագծում: Ըստ այդմ՝ երկու մասնաշենքերի բարձրությունները նոր չափորոշիչներով են սահմանվել, սակայն եթե սեփականատերը համաձայնել է այս մասնաշենքերի նոր բարձրությունների հետ, ապա նախագծողը դեմ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ՛՛Նախագծողը պահանջել է սեփականատիրոջից պահպանել նախագծով սահմանված բարձրությունները, ես հույս ունեմ, որ […]

ԱԳՆ նոր շենքի ճակատագիրը որոշված է

ԱԳ նախարարության շենքը տեղափոխվելու է ՛՛Սևան հյուրանոցի՛՛ և Արդարադատության նախարարության նախկին շենքի հարևանությամբ կառուցվելիք համալիրի տարածք: Այս մասին այսօր հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Համալիրի կառուցման աշխատանքները կտևեն երկուսուկես տարի: ԱԳՆ շենքը կզբաղեցնի մինչև 14 հազար մետր քառ. տարածք՝ նախկինի յոթ հազարի փոխարեն: ՛՛Շատ անհարմար էր նախկին շենքը, չուներ ծառյողական մուտքեր, էլեմենտար պայմաններ չկային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի