Րաֆֆին կբավարարվի՞ այսքանով
”Քաղաքական գործիչներին, քաղաքական գործընթացներով հետաքրքրվող անձանց հայտնի պիտի լինի, որ Հայաստանում և յուրաքանչյուր երկրում քաղաքական պրոցեսների, այդ թվում ընտրությունների ընթացքի ժողովրդավարական որակի համար առաջին հերթին պատասխանոտու են տվյալ երկրի իշխանություննրը:
Հայաստանի իշխանություններն են առաջին հերթին հանձնառություն վերցրել, որպեսզի նախագահական ընտրությունները մեր երկրում իրականացվեն թափանցիկ, ազատ, արդար մթնոլորտում և ժողովրդավարական արժեքներին համապատասխան”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե վարչապետը պետք է հիմք ներկայացնի, թե ինչու է կարծում, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը հարված է նաև իշխանությանը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ոչ միայն մահափորձ էր նրա դեմ, այլ առաջին հերթին սադրանք է մեր պետության եւ պետականության դեմ:
”Ուստի որպես քաղաքական և ընտրական գործընթացների հիմնական պատասխանատու` առաջին հարվածը ընկնում է հենց իշխանությունների վրա, և հենց այդ պատճառով է, որ այս մահափորձի պատվիրատուների թիրախում ոչ միայն պետության վարկանիշն է եւ պետականության ապակայունացումը, այլև հենց Հայաստանի իշխանություններն են:
Կարծում եմ պարոն Հովհաննիսյանը կբավարարվի իմ շատ պարզ բացատրություններով”,-նշեց Էդուարդ Շարմազանովը: