13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպան եղած զինվորը խոսել է մոր հետ. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթի լրագրողը այցելել է բանակում ինքնասպան եղած 1990թ. Վարդան Ավագյանի տուն:

“Մայրը ծանր վիճակում էր, կարճ զրուցեցինք ընտանիքի մյուս անդամների հետ, ովքեր  ավելին չգիտեին էլ, կցկտուր պատմեցին Վարդանի  մասին: Նրանց բնութագրմամբ, Վարդանը զուսպ ու հավասարակշռված տղա էր, երբեք նրան արտասովոր վարքով կամ դեպրեսիայի մեջ չեն տեսել: Նա մշտապես ի վիճակի է եղել խնդիրները հարթել, իրավիճակից  դուրս գալ առանց փորձանքների: Եղբայրների կանայք ասում էին, թե չեն հավատում ինքնասպանության վարկածին: Բայց այլ վարկածներ չունեին: “Շատ անհասկանալի է ամեն ինչ, մի օր առաջ զանգեց շատ ուրախ ու ոգեւորված, ասաց, որ ամսի 7-ին անպայման գալիս է, մենք շատ ուրախացանք, իրեն էինք սպասում: Ամեն ինչ էնքան լավ էր, ո՞վ կսպասեր, որ սենց կլիներ… Ուրախ-ուրախ հայտնեց,  որ պատվոգիր է ստացել, ամեն ինչ շատ լավ էր, ոչ տրամադրության անկում, ոչ որեւէ բան…”,- ասում էին ազգականները: Սիրո հողի վրա նեղվածությունն էլ բացառեցին` ընկերուհի չուներ:

Առողջական վիճակի առումով էլ նշեցին, թե ամիսներ առաջ ճողվածքն է վիրահատել: “Վարդանը կապի  վաշտում ծառայող էր, իրեն լավ էր զգում, ոչ մի անգամ չի դժգոհել, չհասկացանք, թե ինչ եղավ, ախր դրանից մի քանի ժամ առաջ էր մեր հետ խոսել, ոչ մի ընկճվածություն չկար”:

“Գնացեք պատասխանատուներին հարցրեք, իրենք թող ասեն՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ուրախ, առողջ  մարդը ժամեր անց կյանքին հրաժեշտ տվեց”,-լաց լինելով՝ զրույցին միջամտեց մեկ այլ ազգական:

 

Եվ հիմա եթե մենք գրենք, որ մեր բանակում ամենաթողություն է տիրում, որ բանակ ուղարկելը վերածվել է ռազմի ճակատ ուղարկելու, մեզ կմեղադրեն, թե՝ վարկաբեկում եք բանակը, “ջուր եք լցնում թշնամու ջրաղացին”: Մենք պնդում ենք, որ այս վիճակը հանդուրժողներն են մեր իրական թշնամիները՝ ինչ պաշտոն ուզում է նրանք զբաղեցնեն եւ ինչ տաքուկ կաբինետում ուզում է հայրենասիրական ճառեր բարբաջեն”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ