11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոտուլիզմի դեպք. 4 տուժած

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի փետրվարի 1-ին Տավուշի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի  բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են  տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ: Փետրվարի 1-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:  

Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ