01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Ժողովուրդի” ծննդյան նվերը` ԴԱՀԿ

Դեռեւս հունվարի 29-ին “Ժողովուրդ՚” օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել ՙԺողովուրդ՚ թերթի խմբագրություն:

Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ ՀՀ Դատական դեպարտամենտի կողմից: Մեզ փորձում էին հավաստիացնել, թե մեր մտահոգություններն անհիմն  են, ավելին տարբեր գերատեսչական հաղորդագրություններ էին տարածվում՝ պնդելով, թե ՙՙԺողովուրդ՚ թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է՚:

Մինչդեռ փետրվարի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՙԺողովուրդ՚ օրաթերթի խմբագրություն է այցելել ԴԱՀԿ-ի Կենտրոն բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը եւ կազմել արձանագրություն՝ օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ: Սա նշանակում է, որ եթե”ՙԺողովուրդ՚” օրաթերթը պարտվի դատարանում, հաշվառված գույքը կհանվի աճուրդի, որպեսզի վճարեն Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության 3 միլիոնը: Տեղեկացնում են թերթի խմբագրությունից:

Ի դեպ այսօր “Ժողովուրդ՚”-ի ծննդյան տարեդարձն է: Նրանք դառնում են 2 տարեկան:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ