14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թրքուհիները բողոքի ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն հայուհիների

“Ստամբուլի ֆեմինիստական խումբը” բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի Սամատյա թաղամասում` դատապարտելով տարեց հայուհիների վրա հարձակումները, հաղորդում է “Bianet.org”-ը:

Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքերում պաստառներ են պահել` “հայուհիները միայնակ չեն”, “ես Մարիցան եմ, ես Եվան եմ”, “չհամարձակվես հարձակվել իմ հարեւանի վրա”, “ընդունեք քսենոֆոբիան պատժող օրենք” գրառումներով: Նրանք նաեւ ծաղիկներ են դրել Սամատյա թաղամասում սպանված Մարիցա Քյուչուկի գերեզմանին: 

Հիշեցնենք, որ վերջին 2 ամսվա ընթացքում Սատմբուլում` նույն Սամատյա թաղամասում բռնության զոհ են դարձել 4 հայուհիներ: 84-ամյա Մարիցա Քյուչուկին 8 դանակի հարվածով սպանած հանցագործը նրա մարմնի վրա խաչ էր արել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ