20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի ԱԺ-ը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների մասին օրենքին

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել միասեռ զույգերի ամուսնությունները եւ երեխաներ որդեգրելը թույլատրող օրենքին, որին կողմ են քվեարկել ԱԺ 249 պատգամավորներ, դեմ` 97-ը, հաղորդում է “France24″-ը: Օրինագիծը հետագայում պետք է  նաեւ հավանության արժանանա վերին պալատի` Սենատի կողմից, սակայն մասնագետները կարծում են, որ սենատորները կաջակցեն ԱԺ իրենց գործընկերներին:

ԱԺ քվեարկությունն ուղեկցվել է բողոքի ակցիաներով ֆրանսիական խոշոր քաղաքներում, այդ թվում` Փարիզում եւ Լիոնում: Հիմնականում դժգոհությունները հոմոսեքսաուլներին երեխաներ որդեգրել թույլատրելուն են վերաբերում: 

Քննարկումներն ԱԺ-ում կավարտվեն փետրվարի 12-ին: Հասարակական հարցումների համաձայն` հունվարին ֆրանսիացիների 63 տոկոսը հավանություն է տվել միասեռականների ամուսնություններին եւ երեխաներ որդեգրելուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ