13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե քեզ շարունակ ստորացնում են …ատամնաբույժների բողոքը հասավ ԱԺ /ֆոտո, վիդեո/

Տարեսկզբից սկիզբ առած ատամնաբույժների բողոքի ալիքը չի հանդարտվում: Այսօր` փետրվարի 4-ին ԱԺ-ի դիմաց դարձյալ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել ատամնաբույժները: Մինչ այս նրանք նման ակցիաներ են արել Բաղրամյան 26-ում եւ կառավարության մոտ: Պահանջը մեկն է`նվազեցնել ծառայության համար գանձվող արտոնագրային վճարները:

Հիշեցնենք, ստոմատոլոգները բողոքում են “Արտոնագրային վճարների միասին” օրենքում կատարված փոփոխություններից, որ Ազգային ժողովն ընդունեց 2012 թ. դեկտեմբերի վերջին: Փոփոխված օրենքով ստոմատոլոգիական կենտրոնները շահութահարկ վճարելուց անցան հաստատագրված հարկի` յուրաքանչյուր ստոմատոլոգիական բազկաթոռի դիմաց պարտավորվելով վճարել 80 հազար դրամ:

Նրանք բողոքում են` նշելով, որ դա չափազանց բարձր թիվ է, որի հետևանքով կփակվի ատամնաբուժական կլինիկաների զգալի մասը, ստվերայնությունը կավելանա, 2-3 հազար ստոմատալոգ կզրկվի աշխատանքից, ծառայությունների գներն էլ կբարձրանան:Նրանց հաշվարկներով` պետք է ամեն բազկաթոռ գոնե 1.5 միլիոն դրամի “գործ անի”, որպեսզի մյուս բազմաթիվ ծախսերը հանելով` կարողանա վճարել այդ 80 հազար դրամը:

Մեզ հետ զրույցում ատամնաբույժները նշեցին, որ եթե նախկինում ատամի հասարակ պլոմբը 7 հազար դրամ էր կազմում, ապա այժմ` 15 հազար:

Մոտ 4 օր առաջ նրանք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունով նամակ են գրել եւ սպասում են նամակի պատասխանին: Ակցիայի մասնակիցները Henaran.am հետ զրույցում նշեցին, որ եթե այսպես շարունակվի, երկիրը լքողների թիվը կշարունակվի, նրանց խոսքով` առանց այն էլ շատերը ճամպրուկային տրամադրություններով են:

“Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, բայց ինչու ապրել այստեղ, եթե քեզ շարունակ ստորացնում են”,-ասաց ատամնաբույժ Ալլա Անմեղիկյանը եւ հավելեց, որ այս ամենի նպատակը մեկն է`դաշտը մենաշնորհել:

Ի դեպ, նշենք, որ խնդիրն ԱԺ-ում քննարկվել է: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր տեղեկացրեց, որ համապատասխան նախագիծ է մշակվել, որն ուղարկվել է կառավարությանը: Դրական եզրակացություն ստանալուց հետո այն արդեն շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում:

Մեր ունեցած տեղեկություններով, նախագիծը արտոնագրային վճարների նզազեցումից զատ, նաեւ փոխհատուցում է ենթադրում` նշված փոփոխությունների արդյունքում ատամնաբույժների կրած վնասների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ