02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ողջունում են Սերժ Սարգսյանի հանձնառությունը եւ կոչով դիմում նրան

Հարգելի պրն Նախագահ  եւ պրն Վարչապետ,

 

1991-ին ձեռք բերած անկախությունից ի վեր՝ 2013թ. փետրվարի 18-ին, Հայաստանի Հանրապետությունը կանցկացնի չորրորդ նախագահական ընտրությունները:

 

Հաշվի առնելով Հայաստանի մեծագույն շահերը եւ խորը հավատ տածելով որոշակի համամարդկային անքակտելի իրավունքների հանդեպ, որոնց թվում է նաեւ ներկայացուցչական ու օրինական քաղաքական համակարգի միջոցով մարդու՝ ինքնակառավարման իրավունքի իրացումը, ես դիմում եմ Ձեզ՝ պարոն Նախագահ, եւ Ձեզ՝ պարոն Վարչապետ, Հայաստանի քաղաքացիներին ընձեռելու ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորություն:

 

Մենք կոչ ենք անում Ձեզ՝ պրն Նախագահ, համակողմանիորեն քննել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված ողբերգական ու նողկալի հանցագործությունը, պատժել մեղավորներին եւ որեւէ միջոց չխնայել նախագահության այլ թեկնածուների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

Մենք ողջունում ենք հայ ժողովրդի եւ միջազգային հանրության առջեւ Նախագահ Սարգսյանի ստանձնած՝ “1991 թվականից ի վեր լավագույն ընտրություններն անցկացնելու” հանձնառությունը: Մենք համամիտ ենք Նախագահ Սարգսյանի այն ձեւակերպման հետ, որ ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի ազգային անվտանգության եւ երկրի զարգացման առումով:

 

Նախագահական ընտրարշավի սկզբից մամուլի հաղորդումների, տեսանյութերի ու ականատեսների փոխանցած տեղեկությունների միջոցով մենք նկատել ենք ակնհայտ անպատշաճ ճնշումներ հանրային եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք միտված են ազատ կամարտահայտության բացակայության պայմաններում ստիպել նրանց՝ հարելու նույն գծին եւ միանալու կամ ենթարկվելու մեկ թեկնածուի քվեարկությանն աջակցող հնարքներին՝ հօգուտ ներկա գործադիր իշխանության:

 

Ինչպես նախկինում բազմիցս հաղորդվել է՝ եւ դա մասամբ ընդունվել է թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանությունների համախոհների կողմից, նման կարգի խախտումները բացասաբար են նշանավորել 1991 թվականից ի վեր Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները:

 

Խնդրում ենք, որ այս առնչությամբ Դուք հրապարակայնորեն հրահանգեք եւ հստակ հաշիվ պահանջեք այն պաշտոնյաներից ու բոլոր նրանցից, ովքեր պատասխանատու են անհրաժեշտ հակակշիռների կիրառմամբ նախագահական ընտրություններն ազատ, արդար եւ ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացնելու համար:

Այդ հրահանգները պետք է միանշանակ բացառեն խախտումներն ու անօրինական գործողությունների ի հայտ գալը, որոնք կարող են միայն վարկաբեկել ընտրությունները, ոչ լեգիտիմության շունչ հաղորդել Հայաստանում արձանագրված բոլոր ողջունելի ձեռքբերումներին եւ դրական միտումներին:

 

Մենք ակնկալում ենք աշխատել ազատ ընտրություններում հաղթած՝ Հայաստանի նորընտիր նախագահի, ինչպեսեւ երկրի քաղաքական, մասնագիտական եւ սոցիալ-տնտեսական բնագավառներում ներգրավված բոլոր անձանց հետ՝ ի նպաստ Մեկ ազգ, Մեկ ժողովուրդ բանաձեւի կենսակոչման:

 

Հարգանքներով՝ Գարո Բ. Ղազարյան

 

Նախագահ Հայ իրավաբանական միություն (Armenian Bar Association)

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ