08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Մարդը մահացել է, փոխհատուցումը դեռ չկա

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց  Տավուշի մարզի բնակիչ Ցոլակ Հախվերդյանի  ընտանիքի խնդիրը, որը կառավարությունիցց փոխհատուցում չեն ստացել նրա մահից հետո:

Բանն այն է, որ 2007-ին աֆրիկյան ժանտախտի հետևանքով Ցոլակ Հախվերդյանին պատկանող 176 գլուխ խոզերը սատկել են, քաղաքացին արդեն մահացել է, իսկ գյուղնախարարությունը դեռ չի հատկացրել 2 մլն 416 հազար դրամ փոխհատուցումը:

Պատգամավորը նշեց նաեւ, որ Տավուշի մարզպետարանը չի արձագանքել խնդրի վերաբերյալ իր գրավոր դիմումին:  Արձագանքելով հարցին, ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ Տավուշի մարզպետարանի աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել եւ ներողություն խնդրեց պատգամավորից հարցի պատասխանն ուշացնելու համար:

Ըստ նախարարի, տուժած քաղաքացին համապատասխան հաշվարկներից հետո անպայման փոխհատուցում կստանա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ