24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարություն-ԱԺ հակադրությո՞ւն. ստոմատոլոգների հարցը

80 000 դրամը ստոմոտոլոգիական մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է: Այսօր խորհրդարանում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիհգրան  Սարգսյանը` անդրադառնալով ատամնաբույժներից գանձվող արտոնագրային վճարների խնդրին: Ըստ կառավարության ղեկավարի, այս մասին են վկայում ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյուքները:

Հիշեցնենք, որ խնդիրը հասարակական դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Ատամնաբույժները նշում են, որ հարկային  փոփոխությունները նպատակ են հետապնդում մենաշնորհ հաստատել նաեւ այս ոլորտում եւ նշում են, որ այս փոփոխություններից հարկադրված արտագաղթի ալիքը հասնելու է նաեւ իրենց:

‘’Ես կարծում եմ, որ մեր ատամնաբույժները չեն արտագաղթի, չեն լքի Հայաստանը, որովհետեւ նրանք այդ բիզնեսով կարողանում  են ստանալ լուրջ եկամուտներ: Այն հարկային բեռը, որ մենք ԱԺ-ի հետ սահմանել ենք, մեծ հարկային բեռ չէ’’,-նշեց նա` հորդորելով քաղաքացիներից հետաքրքրվել, արդյոք այն գումարների համեմատ, որոնք վճարվում են ծառայությունից օգտվելու համար, ութսուն  հազար դրամը մեկ աթոռի համար մեծ բեռ է Երեւան քաղաքում:

Տիգրան Սարգսյանի խոսքով, այլ ոլորտների ներկայացուցիչներն, օրինակ` տաքսու վարորդները անգամ արդարացիորեն դժգոհում են, թե այս բնագավառում հարկային բեռն ավելի ցածր է, քան իրենցը: Վարչապետի խոսքով, եթե ութսուն հազար դրամը բաժանենք յուրաքանչյուր հաճախորդին մատուցած ծառայությունների դիմաց գանձվող  գումարին, լումաներ կստացվեն: Այս դեպքում ինչու չպետք է ատամնաբույժները պետությանը ութսուն հազար դրամի չափով հարկ վճարեն: Վարճապետը կարծում է, որ սա տնտեսությունից ստվերի դուրսբերմանն ուղղված քայլ է:

‘’Իրական դժգոհությունը կայանում է նրանում, որ նախկինում այդ ոլորտը ստվերում էր: Մարդիկ, որ  տարիներ շարունակ հարկ չեն վճարել, հիմա պետք է վճարեն եւ հասկանալի է որ առաջանում է դժգոհություն, որն առաջին հերթին ուղղվում է կառավարության դեմ’’,-շեշտեց վարչապետը:   Նա չբացառեց, որ նման միջոցներ ձեռնարկվեն նաեւ այլ ոլորտներում:

Ինչ վերաբերվում է հարկային այս փոփոխությամբ պայմանավորված ատամնաբուժական ծառայության հնարավոր թանկացմանը, Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունն  ունի համապատասխան մարմիններ, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեն:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, արդյոք ասվածը նշանակում է, որ կառավարությունը հակված չէ դրական եզրակացություն տալ ԱԺ-ի կողմից “Արտոնագրային վճարների” մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որն ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ուղարկվելու է կառավարությանը:

‘’Այսօր էլ մենք պարոն Աբրահամյանի հետ այդ հարցը քննարկել ենք: Պարոն  Աբրահամյանը ամբողջությամբ պաշտպանում է կառավարության կողմից ներկայացված այն դրույքաչափերը, որ ԱԺ-ն հաստատել է:

Միեւնույն ժամանակ մեր պատգամավորները` “Հանրապետական” կուսակցության, ինչպես նաեւ ԱԺ-ում ներկայացված այլ կուսակցություններ օրենսդրական նախաձեռնություններով հանդես են գալիս եւ տարբեր առաջարկներ են անում օրենքը կատարելագործելու: Բնականաբար, մեր սուրբ պարտականությունն է այդ առաջարկությունները քննարկել, երբ որ կստանանք, որից հետո կարձագանքենք’’,-պատասխանեց վարչապետը:

Մեր ճշտող հարցին, այդ նախագծի ճակատագիրը կանխորոշվա՞ծ է` դատելով վարչապետի վերը նշած տեսակետից, թե ութսուն հազար դրամը մեծ հարկային բեռ չէ, Տիգրան Սարգսյանն արձագանքեց. ’’Ոչ մի նախագծի ճակատագիր կանխորոշված չէ, մանավանդ, որ ես ոչ մի նախագիծ չեմ տեսել’’:

Տիգրան Սարգսյանն ասաց նաեւ Երեւանի եւ մարզերի նկատմամբ կառավարությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում:

Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկին ատամնաբույժները խորհրդարանի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել` խնդրին լուծում տալու պահանջով, ապա համապատասխան դիմում էին հղել ԱԺ նախագահին:

Արդեն խորհրդարանի դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այս հարցը բարձրաձայնած “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատասխանել էր, թե հարցը լուծում կստանա, ԱԺ-ն համապատասխան նախագիծ է ուղարկելու կառավարությանը եւ դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կշրջանառվի խորհրդարանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ