26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին հանձնելու մասին փաստաթուղթն իրավական ուժ չունի. նախարար

Այսօր Կառավարության-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, ինչպես արդեն հայտարարել էր, պահանջեց կառավարությունից պարզաբանումներ` Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու վերաբերյալ:

 ‘’Ի՞նչ է տալու այս գործարքը Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը, ինչո՞ւ հնարավոր չէր պետականորեն երաշխավորել մսամթերքի, կաթնամթերքի իրացում և անասնաբուծության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիությանն ու տնտեսվարողներին, կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա իրավաբանական անձանց վարձակալության տալու տնտեսական, քաղաքական ու բնապահպանական հետևանքները’’,-հարցադրում արեց պատգամավորը:

Թեեւ Աղվան վարդանյանի հարցն ուղղված էր վարչապետ Տիգրան Սարգսյանին, հարցին արձագանքեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ տեղեկացրեց, որ  որևէ օտարերկրյա պետությանը ՀՀ որևէ տարածք սեփականության իրավունքով չի  կարող տրամադրվել, բայց վարձակալությամբ կարող է:

Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզի արոտավայրերին, ըստ նախարարի մարզպետարանը այդ հողատարածքները կարող է վարձակալությամբ տալ բացառապես մրցույթի միջոցով, իսկ առանց մրցույթի դա կարող է անել կառավարությունը: Դա, Հրայր Թովմասյանի հավաստիացմամբ,  կարող է իրականացվել նաեւ միջազգային պայմանագրի հիման վրա, սակայն այդպիսի պայմանագիրը պետք է անցնի խորհրդարանով ու ստորագրվի Հանրապետության նախագահի կողմից:

Նշված ընթացակարգերը, ինչպես նշեց նախարարը,  չեն իրականացվել  և այդ փաստաթուղթը, որի մասին խոսք է գնում, կողմերից որևէ մեկի համար որևէ պարտավորություն չի առաջացնում:

Հրայր Թովմասյանը նշեց, որ եթե երբեւէ նման հարց քննարկվի, դա չի կարող լինել չի կարող լինել ‘’որևէ մարզպետարանի մի աշխատակցի արևմտահայերենով թարգմանված փաստաթղթի տակ դրված ստորագրության հիման վրա’’:

‘’Մեր օրենսդրությունը այդ իմաստով շատ խիստ է, հրապարակայնության բավականին մեծ դաշտ է սահմանում’’, -վստահեցրեց նախարարը` հավելելով, որ  որեւէ  իրավական հիմք ունեցող փաստաթուղթ չկա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ