Ուժեղ էր, հիմա մի քիչ թուլացել ա … Սերժ Սարգսյանը չէր մոռացել մարտական ընկերոջը /ֆոտո, վիդեո/
Արմավիրցի Սվետլանա Խաչատրյանը մարզկենտրոնի կենտրոնական հրապարակ էր եկել` լսելու ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Միանշանակ նրան է ընտրելու, քանի որ տիկին Սվետլանան լավ գիտի խաղաղության գինը: “Ես զոհ եմ տվել, իմ տղան ծառայել է, եւ եթե Սերժ Սարգսյանը առաջադրված չլիներ, ապա թեկնածուներից կընտրեի նրան, ով մարտական ուղի է անցել”,-հուզված ասաց Henaran.am-ի զրուցակիցը` չցանկանալով նույնիսկ լուսանկարվել:
67-ամյա Սիմոն Խաչատրյանը ՀՀ գլխավոր հրամանատարի հետ ժամանակին պաշտպանել է մեր երկրի սահմանները` մարտի դաշտից գիտի Սերժ Սարգսյանին: Այսօր Սերժ Սարգսյանը ընտրական հանդիպումից հետո մոտեցավ նրան: Henaran.am-ի հարցից` հավատում է գործող նախագահին, Սիմոն Խաչատրյանը կիսահեգնանքով արձագանքեց` ոնց կարող է չհավատալ, “20 տարի է էդ գործին եմ”: Մարտական ընկերը երկրի նախագահից աշխատանք էր խնդրել:
Ի դեպ, մարտական ընկերը նշեց, որ Սարգսյանը մարտի դաշտում ուժեղ, էր, “հիմա մի քիչ թուլացել ա”: Թե ինչ նկատի ունի, նախագահի մարտական ընկերն այդպես էլ չմասնավորեցրեց:
Թե ինչ պատասխանեց նրան Սերժ Սարգսյանը, նաեւ արմավիրցիների կարծիքները` տեսանյութում: