06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեկ ա դատեին էլ` էդ մարդուն էի ընտրելու … “Փուչիկների Բոզոյանին”` 1 տարի պայմանական

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ /դատավորներ՝ Կարինե Ղազարյանի, Հենրիկ Տեր- Ադամյան/  ավարտվեց 2012թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում, զանգվածային միջոցառման ժամանակ փուչիկների պայթյունի գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննումը: Ըստ մեղադրական գործի, Սերոբ Բոզոյանը մեղադրվել է մեթանով լիցքավորված  7000 փուչիկների պայթյունի պատճառով 228 տուժողի մարմնական վնասվածքներ ստանալու համար:

Անցած  հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:

Ինչպես Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սերոբ Բոզոյանը, վերաքննիչ դատարանը փոխեց վճիռը` տալով մեկ տարի պայմանական ազատազրկում: “Էլի լավ ա, շնորհակալ եմ, երեխաներիս գլխին կլինեմ էլի…”,-ասաց նա: Նշենք, որ Բոզոյանը վատառողջ է եւ վերջերս վիրահատվել էր:

Բոզոյանը փետրվարի 18-ին քվեարկելու է գործող նախագահի օգտին: “Մեկ ա դատեին էլ, էդ մարդուն էի ընտրելու, ինքը ինչ մեղք ունի, միշտ իրան եմ ընտրել, աշխատող ա”,-ասաց Բոզոյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ