Գեներալ Մանվելը թոռով, որդով` Սերժ Սարգսյանին /վիդեո/
Էջմիածնի քաղաքապետ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման էր եկել 4-ամյա որդու` Հապետի հետ (Կ. Գրիգորյանի զոհված քեռու անունն է-խմբ.):
Համլետը չպատասխանեց Henaran.am-ի հարցերին: Փոխարենը հայրն ասաց, որ եկել է նախագահին տեսնելու: Մեր դիտարկմանը`գուցե հայրն է որդուն պարտադրել, Էջմիածնի քաղաքապետն ասաց. “Ով կարա պարտադրի ներկայիս սերնդին: Շատ ազատ են մտածում, անում”:
Կարեն Գրիգորյանը նշեց, որ Մշակույթի կենտրոնում նախագահի թեկնածուի հետ հանդիպման մասնակիցները ընտրանքային են, քանի որ դահլիճը փոքր է:
“Համոզված եմ, որ ապահով Հայաստանում ավելի մեծ հնարավորություն կունենանք կառուցելու եւ կունենանք մեծ դահլիճներ, որպեսզի դրսում հավաքվածներն էլ կարողանան ցանկացած միջոցառման մասնակցել”,-ասաց քաղաքապետը: Նշենք, որ նախագահի հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ, գեներալ Մանվել Գրիգորյանը` կնոջ հետ եւ գեներալ Սեյրան Սարոյանը: