21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարը չի հավատում, սոցապ նախարարն էլ խաղաղություն է ուզում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կցանկանար, որ 2013-ը Հայաստանին բերեր առաջին հերթին խաղաղություն, իսկ հայ ժողովրդին` առողջ և ամենակարևորը` ապահով  ու բարեկեցիկ կյանք: Երանի ի՞նչ չբերի 2013 թվականը, հարցրինք նախարարից: ”Երանի չբերեր այն, ինչ-որ թվարկվածներիս մեծ չէր մտնում”,-պատասխանեց նա:  Արտեմ Ասատրյանը, ինչպես ավանդապաշտ մարդ, ամանորը նշում է […]

Վանաձորի քաղաքապետն իր համար Ձմեռ պապիկից ոչինչ չի խնդրում

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Ձմեռ պապիկից անձամբ իր համար ոչինչ չի խնդրում: Սակայն նա մի քանի ցանկություններ ունի ուրիշների համար: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքապետն իր մաղթանքները հղեց. ՛՛Աշխարհին խաղաղություն կցանկանամ, կուզեմ, որ բոլոր հայ ընտանիքների օջախում բոլորի ցանկություններն իրականացվեն՛՛:  Քաղաքապետն ամանորին նվերներ է գնելու իր թոռնիկների համար: Նրանք դեռ փոքր են և խաղալիքներ ու գրենական պիտույքներ են […]

Ինչու կանայք չեն դիմում սեքսոպատալոգին

Սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ սեքսոպատալոգներին դիմում են ոչ միայն մեծահասակները, ինչպես նախկինում էր, այլ երիտասարդները, օրինակ՝ քսան տարեկան երիտասարդն էլ է դիմում, և խնդրում օգնել իրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շահրամանյանը: Վերջինս նշեց, որ հայ հասարակությունն ընդհանուր առմամբ սկսել է ավելի շատ օգտվել սեքսոպատոլոգի ծառայություններից: ՛՛Մեզ դիմողների 25% -ը կանայք են, նույնքան […]

Այրվել է Երևան-Վեդի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում այրվում է ՛՛Ֆորդ Տրանզիտ՛՛ ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.54-ին: Այրվել է Երևան-Վեդի երթուղին իրականացնող ՛՛Ֆորդ տրանզիտ՛՛ մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ, տուժածներ չկան:

Ճանապարհները բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը:  Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է […]

Սանտա Կլասուս, Ձմեռ պապի եւ Մեծ Պապու

 Տարեմուտ,Տարեգլուխ,Կաղանդ,Ամանոր, Նոր տարի. Հայերն այսպես անվանել են իրենց սիրելի տոներից մեկը:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանը: Ըստ նրա Սանտա Կլաուսը մարդկնաց բժշկում էր, ում այցը հաճելի էր եւ սպասված: Ձմեռ պապը հայ իրականության մեջ հալածող կերպար է եղել, քանի որ իր շրջապատը սառույցի էր վերածել:  “Սակայն հետագայում […]

Րաֆֆին սիրեցյալին անակնկալներ է խոստանում /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, թե ինչպես պետք է նշել ամանորը` միաժամանակ չոտնահարելով ավանդույթները, ետ չմնալով ժամանակից: Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ կենդանի էին իր տատիկներն ու պապիկները, իրենք բոլորով ”ամբողջ գերդաստանով” հավաքվում էին, և միասին դիմավորում ու նշում նոր տարին: Սակայն այս անգամ Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանում է և այստեղ է նշելու տոնը: […]

Արմեն Աշոտյանը` Ձմեռ պապ. նախարարը բացում է գաղտնիքը /վիդեո/

”Ես այն տարիքում եմ, որ երեխաներիս համար ինքս եմ ծառայում Ձմեռ պապ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը և բացեց գաղտնիքը. ”Տղաներս արդեն նամակներ են գրել և ուղարկել են հեռավոր Լապլանդիա, այնտեղից այդ նամակները Ձմեռ պապին ուղարկել է ինձ, ես էլ կիրականացնեմ նրանց ցանկությունները”: Մեր զրույցի պահին, սակայն, նախարարը դեռ ժամանակ չէր ունեցել երեխաների` Ձմեռ […]

Ուկրաինայի դեսպանը ափսոսում է, որ Ամանորին չալաղաջ եւ քյուֆթա չի ուտելու /վիդեո/

Henaran.am-ը տարեմուտի այս օրերին ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Առաջինը այս շարքում՝  ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան է:    -Ինչպե՞ս եք գնահատում 2012 թ. հայ-ուկրաինական հարաբերություններ համար: -2012թ. շատ արգասաբեր տարի էր հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: 2011-12թթ ընթացքում եղել են պետական այցեր նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: Հայաստանում անցկացվել են […]

Մահացել են թունավորումից

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 30 շենքի 30 բնակարանում հայտնաբերվել են բնակիչներ՝ Վահագն (1927 թ.) և Սոնա (1930 թ.) Ամերիկյանների դիերը: Վերջիններս, ըստ նախնական տվյալների, մահացել են թունավորումից: Նշված հասցեից բնակիչներ՝ Համբարձում (1958 թ.) և Անդրանիկ (1989 թ.) Ամերիկյանները նմանատիպ ախտանիշով տեղափոխվել են ՛՛Արմենիա՛՛ ԲԿ: Նրանց առողջական վիճակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի