15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դիկտաֆոնը մտցրել եք բերանս. Հրապարակ

Մինչ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, թերթը փորձել էր ճշտել, թե Մհեր Սեդրակյանը ներկա լինելո՞ւ է այս նիստին, որի ժամանակ իր վարքագիծն է քննվելու: Խոսքը “Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու մասին է, երբ ասել էր. “Ծնոտդ կպոկեմ”: “Հարկ եղած դեպքում կներկայանանք, բայց խնդրում եմ սա քաշես մի կողմի վրա”,- ասել է Թոխմախի Մհերը` նկատի ունենալով թերթի լրագրողի ձայնագրիչը: Իսկ այդ դեպքի հետ կապված` ՀՀԿ առաջնորդը Ձեզ հետ որեւէ խոսակցություն ունեցե՞լ է: “Գրավոր գրեք Ձեր հարցերը` պատասխանեմ, սենց մի քիչ ոնց որ չափի մեջ չի. դե հիմա էդ դիկտաֆոնն էլի մտցրել եք բերանս”: Բա Ձեզ չե՞ն ասել` մի ասեք այդպիսի բաներ, ձայնագրիչը կես մետր հեռավորության վրա է Ձեզնից: “Հիմա անգամ կես մետր չի` մի քառասուն-հիսուն սանտիմետր է արդեն` տեսեք, խնդրում եմ քաշեք մի կողմի վրա”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ