25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ժողովուրդը միասնական է. Արմեն Ռուստամյանը խոսեց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր միանալով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին` հայտարարեց, որ ժողովուրդը սպասում էր, թե ինչ որոշում կընդունի ՀՅԴ-ը: ”Եվ ահա ”Դաշնակցությունն” այստեղ է, այս հրապարակում` ժողովրդի կողքին, ինչպես միշտ”,-ասաց Ռուստամյանը` հիշեցնելով, որ փետրվարի 18-ին սկսած պայքարը պետք է տանել առաջ: Ըստ պատգամավորի` հայ ժողովուրդը այսօր ևս միասնական է և ”Դաշնակցությունը” համոզված է, որ միասնականությամբ և միացումով հաղթանակը մոտ կլինի: Ի դեպ ներկայացնելով Արմեն Ռուստամյանին` Հովհաննիսյանն ասաց, որ իր պապերի 100-ամյա ուժն է հասել ”Ազատության” հրապարակ և ողջագուրվեց նրա հետ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ