04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում հայերի սպանությունների շարքը ձեռագիր ունի. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ստամբուլում հայ տարեց կանանց սպանության դեպքերին, նշեց, որ հայկական համայնքը Ստամբուլում պատանդի կարգավիճակով է ապրում: “1940-ական թվականններից եղել են նման դեպքեր, սակայն դրանք մեծ արձագանք չէին ստանում, քանի որ ոստիկանությունը լուրերը չէր տարածում,թերթերն էլ այդ մասին չէին գրում: Սակայն այսօր կոծկել հնարավոր չէ”,-ասաց նա: Թուրքագետը հայտնեց,որ Ստամբուլի […]

56-ամյա կինն ինքնասպան եղավ

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Henaran.am-ը, այսօր` հունվարի 29-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցի թիվ 16 հասցեում 43-րդ բնակարանի բնակչուհին փորձում է ինքնասպանություն գործել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում  հայտնաբերվել է ինքնասպան եղած 1957 թ. ծնված Լ. Գալոյանի դին:

” Ինչքան ուզում ա ընդդիմությունը քխ լինի … “

“Երբ իշխանությունները մրսում են, պատվիրում են սոցհարցում վերմակները…   Գելափաչգիտեմինչականախառը կազմակերպություններ, ախր ձեր հարցումները անցկացրեք ՀՀԿ գրասենյակներից դուրս, որ խայտառակ չլինեք…. Չի կարող սոցիալական նման ծանր վիճակում գտնվող երկրում 66 տոկոսը գնա իշխանությանը ձայնը տա, ինչքան ուզումա ընդդիմությունը քխ լինի…”,-գրում է Դավիթ Սանասարյանն սոցկայքում:

Զավեշտալի մթնոլորտ է երկրում` ծաղրել ամեն ինչ. Վիգեն Ստեփանյան /վիդեո/

՛՛Բոլորս հուզված սպասում էինք, թե ինչպես կընդունվի, ինչպես կգնահատվի ֆիլմը, և երբ հոտնկայս ծափահարեցին, ուրեմն ինչ-որ բան արվել է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տպավորություններով կիսվեց ՛՛Գարեգին Նժդեհ՛՛ ֆիլմում Դեւեջյանին մարմնավորած  Վիգեն Ստեփանյանը: Նույն հուզումն ու ուրախությունն են ապրել Նժդեհի դերակատարները` երիտասարդ եւ հասուն տարիքում` Շանթ Հովհաննիսյանն ու Արտաշես Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ երկրի նախագահից սկսած բոլորն […]

Բաքվի մոտեցումը Ստեփանակերտի օդակայանի հարցում Բորդյուժան անհաջող կատակ որակեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի կառավարության որոշմանը, որը թույլ է տալիս հարվածել Ստեփանակերտի օդակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռներին: Այս մասին այսօր Երեւանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ծանոթ է այդ որոշմանը:  ‘’Դա մտքերի անհաջող մեկնաբանություն է կամ անհաջող կատակ: Ես Ադրբեջանը դիտարկում եմ որպես քաղաքակաիրթ երկիր: Ես […]

“Գրանդ Քենդիում” հավաքագրել են աշխատողների անձնագրերը

“Կարևոր քայլ իշխանությունների կողմից, բայց ոչ բավարար”: Այսպես բնութագրեց նախագահի թեկնածու Արման  Մելիքյանը ոստիկանության անձնագրային բաժանմունքի ձեռնարկած քայլը: Արման Մելիքյանը նամակ էր ուղարկել ոստիկանություն, որպեսզի վերջիններս տրամադրեն տվյալներ, թե քանի մարդ է սփյուռքից ընդունել ՀՀ քաղաքացիություն և քանի մարդ է հրաժարվել  ՀՀ քաղաքացիությունից: Ըստ ոստիկանության անձնագրային բաժանմունքի տրամադրած տվյալների` 2007-2013 հունվարի 16-ը քաղաքացիություն է ստացել   28.859 […]

Ամենահետաքրքիր արցախցին /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Արցախի Բանանց գյուղում տարիներ առաջ մի հետաքրքիր մարդու հետ ծանոթության մասին: Պատմությունն առավել հետաքրքրական է դառնում Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման համատեքստում:

Սպանությունը բացահայտվեց

Հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի  դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել և սպանել է Ս. […]

Առաջատարը Սերժ Սարգսյանն է` 66 տոկոս. Gallup

Արմնյուզ լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն  ծրագիր, որի նպատակն է բացահայտել  և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի  Նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան: Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի փետրվար:  Այս ծրագրի երկրորդ համապետական ներկայացուցչական հանրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված