“Զադնի չկա”. “Դաշնակցությունը” միացավ Րաֆֆուն /լրացված/
Հենց նոր “Ժառանգության” հանրավահավաքին Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ շարժմանը միացել է նաեւ “Դաշնակացությունը”:
Հարթակում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:Արմեն Ռուստամյանը Րաֆֆիի Հովհաննիսյանի ձեռքը բռնած ողջունեց ներկաներին, ինչը բուռն բացականչություններով եւ ծափերով ընդունվեց:”Միացում, միացում”,-բացականչեցին ներկաները:
Հարթակում է նաեւ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Հացադուլից հետո առաջին անգամն է, որ նա դուրս է եկել: Այս պահին ելույթ են ունենում “Ժառանգության” երիտասարդները:
Ժառանգական Դավիթ Սանասարյանը հայտարարեց. “Մեզ մի վախեցրեք Ղարաբաղով” եւ դիմեց ժողովրդին` “Զադնի չկա”:
Այժմ ելույթ է ունենում “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք նշեց այն տարածքները, որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նաեւ այն գյուղերը, որտեղ ըստ “Ժառանգության” լցոնումներ են եղել:
Հարթակ բարձրացան այն ակտիվիստները, որոնք երեկ Ազատության հրապարակում էին, իսկ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտ: