15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեսրոպ Մաշտոցին հետմահու պարգեւատրելու զավեշտը

”Դա եղել է ինչ-որ Լուսինե Կեսոյանի երևակայության արդյունքը”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ֆեյսբուքում քննարկումներն այն մասին, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մեսրոպ Մաշտոցին հետմահու մեդալ է տվել, ասաց նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը:

Նշենք, որ երեկ` Մայրենիի օրվան նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության կողմից համատեղ ստեղծված ”Մայրենիի  դեսպան” մեդալի  առաջին օրինակը նախարարն ի պահ է տվել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու թանգարանին:

”Մեդալը ստեղծվել է Սփյուռքում և Հայաստանում հայապահպանությանը, լեզվի պահպանմանը, տարածմանը իրեն նվիրած անդամներին պարգևելու, խրախուսելու համար: Չեք գտնում, որ այդ մարդիկ մեծ զոհողությունների գնով են պահում ու պահպանում դպրոցները, իրենց երեխաներին, նրանց ինչ-որ ձևով պետք է խրախուսել”,-ասաց Սփյուռքի նախարարության խոսնակը: 

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքում տարբեր գրառումներ հայտնվեցին այն մասին, որ իբր Հրանուշ Հակոբյանը մեդալ է տվել Մեսրոպ Մաշտոցին:

”Ասածս կատակ չի, քիչ առաջ Օշականում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ”Մայրենիի դեսպան” նորընծա մեդալով հետմահու պարգևատրել է Հայոց Գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին”, – գրել է օգտատեր Հարություն Մկրտչյանը` ավելացնելով, որ իրականում ”մեդալը տվել են Մեսրոպ Մաշտոցին, ինքն առաջին պարգևատրվողն ա, ու հանձնել են տուն թանգարանին, հիմա Սփյուռքի նախարարությունը փորձում ա հարձակման ենթարկի ինձ, բայց ես թքած ունեմ իրանց վրա….”:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ գրել էր. ”Պետք է գոհ լինել, որ ”Մեսրոպ Մաշտոց” մեդալով չեն պարգևատրել”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ