21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորաձևության ցուցադրություն Երևանում. մոդելների մեջ հաշմանդամներ կան /ֆոտո, վիդեո/

Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ՛՛Նորաձևության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում՛՛ ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր նորաձևության ներառական ցուցադրություն: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ սա շատ կարևոր է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի նորաձևության ապագայի համար: ՛՛Բրիտանական խորհրդի նպատակն է խրախուսել միջմշակութային հաղորադկցությունը, այս անգամ ընտրվել է նորաձևությունը, […]

Մրցանակներ քաղաքապետարանից

Ամանորյա տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր «Ամանորյա լավագույն ձեւավորում» անվանակարգով մրցույթ: Մայրաքաղաքի տոնական ձեւավորմանը մասնակցած եւ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երեւանի վարչական շրջանների առեւտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասրակական կազմակերպություններից  ու  անհատ քաղաքացիներից  ընտրվել են լավագույնները:   Լավագույն տոնական ձեւավորված բանկ, կազմակերպություն, պատշգամբ, բակային տարածք, առեւտրի օբյեկտ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող են ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ը, «Մամա […]

ԱԺ նախագահի հյուրերը լրագրողներն էին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով նրանց՝ ԱԺ նախագահն ասաց. “Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը ոչ միայն օրենսդիր բարձրագույն մարմնի գործունեության, այլ նաեւ մեր համատեղ աշխատանքի վայրն է: Վստահ […]

Փոխվել են միկրոավտոբուսային երթուղիները

 Մայրաքաղաքի  հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ,  նախատեսված էր նաեւ  երթուղիներ շահագործել մասնավոր ներկրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո այս տարի առաջին անգամ,  “Հայր եւ որդի Մկրտչյաններ “ ընկերության   ներկրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի […]

Էպոսագետ թեկնածուին ընտրելու կոչ է անելու Սասունցի Դավիթը

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը լրագրողների հետն այս տարվա թերեւս վերջին հանդիպամանը ներկայացավ մոտ կես ժամ ուշացումով: Նկատելով լրագրողների դժգոհությունները՝ հայտարարեց, որ ով չէր ուզւոմ կարող էր հեռանալ: Նա նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին` բարձր գնահատելով նրանց անցած ուղին եւ կենսագրությունը. “Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, […]

Հանրային խորհուրդը վատ չի աշխատել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ամփոփելով անցնող տարին հայտարարեց, որ Հանրային խորհուրդը ոչ միայն անդրադառնում է հնչեղություն ստացած հարցերին, այլ նաեւ բազմաթիվ դեպքերում ինքն է բարձրաձայնում  շատ հարցերի մասին՝ փորձելով լուծում գտնել: Նրա խոսքով խնդիրների հետ միասին՝ Հայաստանում դրական տեղաշարժեր կան:  Հայաստանում արդարության պակաս է, արդարադատության համակարգի ոչ մաքուր աշխատանք եւ  ոչ արդար ընտրություններ կան, […]

Տարոն Մարգարյանը` Երևանի

Երևանի վերջին 20 տարվա բարեկարգման գործում առավել նկատելի ներդրում կատարած քաղաքապետը ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում լրագրողներին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ իրենց անցկացրած հարցումների` Տարոն Մարգարյանն առաջին տեղում է 63.8 տոկոսով, երկրորդը` Ե. Զաքարյանն է 15.1 տոկոսով, և եռջակը եզրափակում է Կ. Կարապետյանը 8.8 տոկոսով: Գ. Բեգլարյանը 4-րդն է, […]

Զարուհի Փոստանջյանը շնորհավորել է 3 նախագահներին

Այսօր տեղի ունեցավ “Ժառանգություն” խմբակցության տարեվերջյան մամլո ասուլիսը: Խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Թեւան Պողոսյանը ամփոփեցին 5-րդ գումարման 1-ին եւ 2-րդ նստաշրջանների Ազգային ժողովի եւ խմբակցության աշխատանքներն անցնող տարում՝ արձանագրելով եւ´ հաջողությունները, եւ´ ձախողումները: Թեւան Պողոսյանը դրական գնահատեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը եւ ԱԺ փոքրամասնության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հաջողված փորձը: Զ. Փոստանջյանը անդրադարձավ ՀՀ […]

Օսկանյանի 2 ձեռքբերումները

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 2012-ը` ներկայացնելով տարվա ընթացքում իր հետ կատարված կարևոր իրադարձությունները: ”2012 թվականն անձամբ ինձ համար նշանավորվեց երկու իրադարձություններով: Մեկը ակտիվ քաղաքականություն իմ վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը:Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին […]

Տարվա ամենաազդեցիկ հայ քաղաքական գործիչները

2012 թվականի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, ըստ ”Սոցիոմետր” անկախ սոցոլոգիական կենտրոնի անցկացված սոցիալական հարցումների, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում ասաց սոցիոլոգը: Սերժ Սարգսյանից հետո ամենաազդեցիկ գործիչը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ազդեցիկների եռյակը եզրափակում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՕԵԿ նախագահ Արթուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի