18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ստրուկի մտածողությունը մեր մեջ է մտել …

“Այն մարդիկ, ովքեր տարածում են, թե իմ մասնակցությունը ձևական բնույթ է կրում, չարաչար սխալվում են, գոնե ես գիտեմ թերթերին մոտ կանգնած աղբյուրներն ովքեր են, խոսեք միայն Ձեր անունից, ես հայտարարում եմ, որ իմ հնարավորություններն ավելի շատ են՝ թե մասնագիտական, թե փորձի առումով:

Եվ այն մարդիկ, ովքեր ստանալով պատվեր լուրիկներ են տպում ձևական թեկնածության կամ ֆեյք լինելու մասին, ուրիշի ջրաղացին են ջուր լցնում: Զբաղվեք Ձեր գործով… Ես կսպասեմ արդյունքներին …

Ստրուկի մտածողությունը մեր մեջ է մտել …”,-սոցցանցի իր հանրագրում գրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտ ներկայացրած Աստղիկ Ավետիսյանը:

 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են “Շարմ” հոլդինգի նախագահ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը եւ Աստղիկ Ավետիսյանը: Մամուլը գրում է, որ այս հարցն արդեն որոշված է հօգուտ Ռուբեն Ջաղինյանի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ