23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որ ընտրվեն, մի բան անելո՞ւ են… Րաֆֆին` միկրոավտոբուսներում էլ /ֆոտո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է քարոզարշավին: Այսօր Henaran.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես են Մամուլի շենքի հարևանությամբ, բավական մարդաշատ վայրում կանգնած միկրոավտոբուսի վրա փակցվում Հովհաննիսյանի լուսանկարներով պաստառներ: Միկրոավտուբուսի վրա գրված է Գեղարքունիքի նախընտրական շտաբ: Մեզ հետ զրույցում կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենք օրենք չեն խախտում, քանի որ միկրոավտուբուսը փողոցներում չի շրջում, որ […]

Ատամնաբույժները նախարարին ներկայացրին իրենց ցավը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց   մտահոգությունները և դժգոհությունները` կապված   “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։ Քննարկման առարկա են դարձել մասնավորապես մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև  ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։  […]

Ցավակցել է վարչապետը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: “Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Այս ծանր պահին ցավակցում […]

Ընտրությունները դեռ չսկսված` ավարտվեցին. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ այն պահից, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեցին չմասնակցել նախագահական ընտրություններին, ընտրությունները դեռ չսկսված ավարտվեցին: Նրա համոզմամբ` նույնիսկ իշխանությունները կցանկանային, որ Ծառուկյանն առաջադրվեր, բայց, իհարկե, պարտվեր:  Կանխագուշակումներ անելով` Բադալյանն ասաց, որ այս ընտրություններում նկարվելու է ընտրողների թիվը: ”Երկրորդ տեղում կդարձնեն կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ […]

Արցախի ապահովությունը մեզ համար հեղինակության հարց չէ, այլ կյանքի եւ մահվան հարց. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված նիստում. “Մենք առաջին անգամ ենք այս ձեւաչափով հավաքվում զորավարժությունների արդյունքներ ամփոփելու համար: Հրավիրել եմ ձեզ այս կազմով, նկատի ունեմ՝ Ազգային ժողովի ղեկավարություն, կառավարության ընդլայնված կազմ, այդ թվում՝ մարզպետներ, փոխնախարարներ, Նախագահի եւ Անվտանգության խորհրդի աշխատակազմերի ղեկավար աշխատողներ, դատական եւ այլ կարեւոր կառույցների ղեկավարներ, քանի որ համարում […]

”Տանգոն” չի փոշմանել. ԱԳՆ շենքի աճուրդը` մարտին

ԱԳՆ շենքի աճուրդը տեղի կունենա մոտ մեկ ու երկու ամսից` մարտի սկզբներին: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Արման Սահակյանը տեղեկացրել է, որ շենքի հավանական գնորդը  արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ‘’Տանգո’’ ընկերությունն է, որը չի հրաժարվել գործարքից, բայց եթե այլ ընկերություն աճուրդի արդյունքում ավելի բարձր գին […]

Քաղծառայությունն ամփոփում է անցած տարին

2012թ. Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում հայտարարվել է թափուր պաշտոնների զբաղեցման մասին 750 հայտարարություն, որոնցից կայացել է 665-ը: 85 մրցույթներ չեն կայացել հիմնականում դիմումատուներ չլինելու պատճառով: Կայացած 91 մրցույթներում հաղթող ճանաչվողներ չեն եղել: Ընդհանոր առամբ կայացած մրցույթներին մասնակցել է 1325 քաղաքացի:  Անցնող տարվա ընթացքում 4 փուլով անցկացվել են նաեւ կրտսեր թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ հավաստագրման […]

Freedom House -ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես “մասամբ ազատ” երկիր

Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` “ոչ ազատ” երկրից դառնալով “մասամբազատ”: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:    Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում […]

Շտապօգնության կանչերը պակասել են

Ընթացիկ տարվա ունվարի 1-ից 10-ը շտապօգնությունը սպասարկել է 6687 կանչ, որից 1070-ը տեղափոխվել են հիվանդանոց, մանկական կանչերի թիվը 529 են եղել, հիվանդանոց են տեղափոխվել 136-ը: Այս տվյալները հրապարակեց “ Շտապօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը` ավելացնելով, որ հունվարի 1-ից 10-ը գրանցվել է մահվան 133 դեպք: Ամանորի  կանչերը հիմնականում  սիրտանոթային հիվանդությունների, սուր շնչառական ինֆեկցիաների եւ տրավմաների ուղղությամբ […]

՛՛Ռենկառնացիայի՛՛ ՛՛Աղ ու հացը՛՛ /վիդեո/

՛՛Ռեինկարնացիա” խումբն  այսօր իր երկրպագուներին ու լրագրողներին ներկայացրեց  նոր՝ ՛՛Աղ ու հաց՛՛ ձայնասկավառակը: Խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ասաց, որ այն ՛՛Աղ ու հաց՛՛ է անվանվել, քանի որ նրա մեջ կա հենց այդ անվամբ երգ: Ինչու է երգն այդ անունն ստացել հարցին, երգիչը  նշեց, որ երբ լսեն` կհասկանան նաև անվանումը: Երգչի խոսքով` պետք է հասկանալ՝ “բացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված