15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը իրավիճակն այդքան էլ պղտորելու մտադրություն չունի

”Անցյալ ընտրությունների համեմատ առաջընթաց կար, բացասականը մրցակցության պակասն էր, որը պայմանավորված էր երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի դիրքորոշմամբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ այն ուժերը, որոնք չեն մասնակցել ընտրություններին, ուզում են ”Ժառանգության” առաջնորդի միջոցով իրենց նպատակներն իրագործել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չպիտի ենթարկվի:

”Ուրիշ ուժեր ուրիշի ձեռքով փորձում են շագանակներ հանել կրակից, սակայն քաղաքականության մեջ անընդունելի է ենթարկվելը”,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած 37 տոկոս ձայներին. պատգամավորը կարծում է, որ դրանք ոչ միայն նրան համակրողների, այլև ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի հատվածի ձայներն են:

”Մի քանի ամիս առաջ ՛՛Ժառանգությունը՛՛ հինգ տոկոս ձայն չուներ, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ընտրազանգվածի զգալի հատվածը ձայն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, դրանք այն ձայներն էին, որոնք իշխանությանը չէին: Սա այն ընտրազանգվածն է, որն այս պայմաններում, սոցիալական ծանր պայմաններում, ձայն չի տվել իշխանությանը: Սա շատ նորմալ է, որ ընդդիմությունն այսպիսի պայմաններում ունի 37 տոկոս ձայն”,-կարծում է Մինասյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ այս ընտրությունների արդյունքներն աննախադեպ էին: ”Իրավիճակն աննախադեպ է, որովհետև երկրորդ ու երրորդ տեղերն զբաղեցրած թեկնածուների միջև ցուցանիշները շատ տարբեր են”,-ասաց : Քաղաքագետը վստահ է, որ Հովհաննիսյանը չի նահանջի իր սկսած պայքարից, իսկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը չի գնա այդ ճանապարհով:

Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրության գնալու քայլին` ասելով. ”Նրա քվեարկելը ցույց է տալիս, որ ընտրությունները դիտարկում է միջոցառում, որին կարելի էր մասնակցել, սա նշանակում է, որ ՀԱԿ-ը իրավիճակն այդքան էլ պղտորելու մտադրություն չունի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ