06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին մտավ նախագահական /վիդեո/

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց չխանգարել կարգը, իրեն սպասել նախագահականից քիչ ներքեւ, իսկ ինքն այս պահին քայլելով` հասավ նախագահի նստավայր: Ոստիկանության աշխատակիցները շրջապատել են Բաղրամյան 26-ի դիմացի մայթը եւ չեն թողնում ոչ ոք անցնի փողոցը:

Նախագահի անվտանգության աշխատկիցները հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախագահի աշխատակազմի արարողակարգի պետի եւ անվտանգության պետի ուղեկցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահի նստավայր:

Տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահի նստավայր, հավաքավածները բացականչեցիին. “Հայաստան”: Ոստիկանները նաեւ հորդորեցին լրագրողներին` չխանգարել սահմանված կարգը եւ անցնել դիմացի մայթը:

Հիշեցնենք, այսօր ժամը 13-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին կարճ խոսել է եւ շարժվել Բաղրամյան 26` հանդիպելու նախագահ Սարգսյանին:

Քիչ առաջ նախագահի նստավայր մտան նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարին Հովհաննիսյանը եւ “Ժառանգության”  օպերատորը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ