Րաֆֆին շարժվում է նախագահի նստավայր /վիդեո/
Րաֆֆի Հովհաննիսյանը րոպեներ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ քանի որ համոզված է, որ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի գալու հրապարակ` հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ինքը այս պահին շարժվում է նախագահի նստավայր` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ լուծում տալու այս ճգնաժամային խնդրին:
“Ես հարգում եմ Սերժ Սարգսյանին, գնահատում եմ նրա արածները եւ երեկ նախագահի խոսնակը հայտարարեց, որ նախագահը պատրաստ է ընդունելու ինձ”:
“Ժառանգության” առաջնորդը ժողովրդին կոչ արեց հավաքվել վաղը ժամը 5-ին Ազատության հրապարակում, քանի որ օրենքով հանրահավաքը նախատեսված է վաղը: Նախագահի նստավայր շարժվելու ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանությունը հորոդորեց, որ անվտանգութունը հաշվի առնելով` քայլեն 50-50` խմբերով եւ մայթերով:
“ Պարոն գնդապետ, ներողություն եմ խնդրում, եթե խախտել ենք: Հարգելի ժողովուրդ, հարգում ենք պարոն գնդապետի խոսքը եւ չենք խախտում Հայաստանի օրենքները”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շարունակեց ճանապարհը: Նախագահի արարողակարգի բաժնի պետն ու անվտանգության ծառայության պետը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցեցին ներս: