18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Պրոռուսական ուժերը թույլ չեն տա Րաֆֆուն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախագահի թեկնածու, երկրորդ հորիզոնականն  զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործընթացին, ասաց, որ նա գուցե այլ նպատակներ ունի եւ ‘’ցանկանում է իր շուրջը սոսնձել երեսունյոթ տոկոս ձայները, որովհետեւ իր տեխնոլոգները շատ լավ հասկանում են, որ դա ըմբոստ էլեկտորատն է, որը քվեարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ դա դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական քաղաքական կապիտալը չէ’’:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական զարգացումները կարող է տանել այն ուղղությամբ, որ դառա այն քաղաքական գործիչը, որը ոչ միայն ստացել է այդ ձայները, այլեւ տնօրինելու է դրանք հետընտրական փուլում:

Ըստ Արմեն Աշոտյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի շահերն այստեղ կբախվեն ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ այլ քաղաքական ուժերի հետ, որոնք ըստ նրա, հեշտությամբ վերջինիս չեն հանձնի իրենց քաղաքական կապիտալը: Արմեն Աշոտյանը հենց այս հանգամանքով է բացատրում նրանց ակտիվ ներգրավվածությունը հանրահավաքներին:

Այս քաղաքական ուժերը Արմեն Աշոտյանի դիտարկմամբ, երկու նպատակ են հետապնդում` թույլ չտալ, որ թիվ մեկ ընդդիմադիրի կոչումը հասնի միայն Րաֆֆիին եւ փորձել շատ պատեհ պահի շատ գեղեցիկ ձեւով Րաֆֆի Հովհաննիսյանին հանել հարթակից, եթե զարգացումներն ընթանան իրենց ուզած սցենարով:

Արմեն Աշոտյանն ակնհայտ համարեց նաեւ հետեւյալը.’’Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը ծայրահեղ արեւմտամետ կերպար է, իսկ ընդդիմադիր ձայները տնօրինող ուժերը` հիմանականում խորհրդարանական ուժերը հիմնականում հյուսիսային ռուսամետ կամ պրոռուսական քաղաքական գծի հետեւորդներ են եղել, խոսքը ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է եւ ակնհայտ է նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր հետեւում կանգնած ուժերը փորձեն Հայաստանում ընդդիմադիր էլեկտորատը դարձնել արեւմտյան էլեկտորատ եւ ակնհայտ է , որ այդ էլեկտորատի պառլամենտական տերերը փորձելու են դա թույլ չտալ: Եւ թույլ չեն տալու` պետք է փորձեն իրենք իրենց միջամտությամբ պրոցեսները խափանել’’:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ ամեն դեպքում, մենք ականատես ենք, ոչ թե իշխանության դեմ պայքարի, այլ ընդդիմադիր դաշտում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի դիրքավորումների համար պայքարի` հատկապես հաշվի առնելով Երեւանի քաղաքապետի եւ ավագանու առաջիկա ընտրությունները:

‘’Այստեղ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը եւ “Ժառանգությունը” չկարողացավ լուրջ հայտ տալ, ապա մնացած չորս տարիների ընթացքում միակ քաղաքական հարթակը, որ կարողանալու է օգտագործել, դա խորհրդարանական ամբիոնն  է, որտեղ նրանք ընդամենը երեք մանդատ ունեն, այսինքն, գալիք երեւանյան ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը փորձելու է ապահովել իր ղեկավարած կուսակցության գալիք չորս տարիների քաղաքական ակտիվությունը’’:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ