31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավստրալացի պատգամավորը խորհրդարանում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանչման հարցը

Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրը խորհրդարանում հանդես է եկել հայկական համայնքի մասին ելույթով, հաղորդում է “Armenia Online”-ը:

Իր հայտարարության մեջ Ալեքսանդրը բարձր գնահատական է տվել հայկական ծագումով ավստրալացի Ժակ Բարանի կյանքին, ով Ռայդ քաղաքում տարվա քաղաքացի է ճանաչվել: Բարանի կյանքի մասին պատմելով` նա նշել է այն ազդեցությունը, որ Հայոց ցեղասպանությունը ունեցել է նրա վրա: Նա հայտարարել է. “20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը ստիպել է հայերին տարածվել աշխարհով մեկ: Դա մեծ խոչընդոտներ է ստեղծել նրանց համար, ինչպես նաեւ նրանց եզակի մշակույթը պահպանելու հարցում”:

Ավսրտալիայի հայ Ազգային հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը բարձր է գնահատել Ալեքսանդրի մեկնաբանությունները եւ շնորհակալություն հայտնել նրան այդ կարեւոր հարցը կրկին բարձրացնելու համար: “Տխուր իրականություն է, որ հայերը լքել են նախնիների հայրենիքը ցեղասպանության պատճառով: Ալեքսանդրը միշտ էլ հայերի համար կարեւոր  հարցերի մշտական աջակից է եղել”,-նշել է Ղահրամանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ