22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն: 7-ի գիշերը, 10-11-ին  սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը կնվազի 1-2, 8-ի գիշերը նույնքան կբարձրանա, 8-ի  ցերեկը կնվազի […]

”Լավագույն ուսուցիչ” մրցանակաբաշխություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից: «Լավագույն ուսուցիչ» […]

ՀԱԿ-ը չի տա՞ Ծառուկյանին

”Եթեներով ես ոչինչ չեմ մեկնաբանում, ավելին` այս պահին հարկավոր է լուծել ավելի կարևոր խնդիր, դա միասնական քաղաքական ծրագիրն է, խնդիրների հերթագայությունն ու առաջնահերթությունը որոշելն է, երբ որ պառլամենտական ուժերը որոշեն դրանք, կլուծվի հաջորդ հարցը”,- Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հաջորդ հարց ասելով` նկատի ունենալով նախագահի թեկնածուի հարցը: Մանուկյանի խոսքով` իրենց համար կարևորը […]

Պետական միջոցները փոշիացվել են

Երևան քաղաքի ու մարզերի 13 դպրոցներում և մշակութային 3օջախներում ստուգումներ է իրականացրել ՀՀ  ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Ստուգումների արդյունքում տեսչությունն հայտնաբերել է, որ պետության կողմից այդ հաստատությունների հիմնանորոգման համար տրամադրված 2.4 մլրդ դրամից 670 մլն-ը անհայտացել է: Այս մասին փաստեց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Վերջինիս խոսքով 670 մլն դրամից […]

Մշակույթի նախարարն ու Պատմության թանգարանի տնօրենը ստում են. նախաձեռնություն

”Պահպանենք պատմության հուշարձաները” նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրում է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ու Երևանի պատմության թանգարանի տնօրինությանը:  ” ”Պահպանենք պատմության հուշարձաները” նախաձեռնությունը տեղեկացնում է, որ շարունակվում է Երևան տեղափոխված 51 հուշարձանների այսպես կոչված ”ցուցադրության գործընթացը”: Առաջին մի քանի աղմկահարույց օրերին անակնկալի եկած Երևանի պատմության թանգարանի տնօրինությունը և մշակույթի նախարարությունը՝ փորձելով արդարացնել այս բարբարոսությունը, իրարամերժ պատասխաններ էին […]

ՀԱԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ կողմ են ՀՅԴ-ի յոթ կետերին

ՀԱԿ-ը համաձայն է ՀՅԴ-ի ներկայացրած յոթ կետից բաղկացած օրակարգի հետ: Այս մասին այսօր ՀՅԴ-ի հրավիրած բաց քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ առանց մամուլի իրենք մոտ երկու ժամ քննարկել են այս ծրագիրը ՀՅԴ-ի հետ: ՛՛Ճնշող մեծամասնաոuթյամբ համաձայն ենք այս կետերի հետ: Մտահոգությունը և խնդրի դրվածքը գերակա են մնացած մանրամասներից, […]

Րաֆֆին լրացրեց ՛՛Դաշնակցությանը՛՛

 ՛՛Ազատական պետություն ունենալու ճանապարհին ՛՛Դաշնակցության՛՛ այս նախաձեռնությունը ես համարում եմ բեկումնային և խոստումնալից՛՛,-այսօր ՀՅԴ-ի յոթ կետերից բաղկացած օրակարգը ողջունեց ՛՛Ժառանգության՛՛ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այս օրակարգով կարող է հաստատվել պետության նոր որակ, որը կապահովի շարքային հայ մարդու ազատականությունը, իրավունքը, անհատականությունը: Հովհաննիսյանը նշեց նաև, որ մի քանի լրացումներ պետք է կատարվեն վերջին երեք կետերում:   […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաքելությանը եւ Հայաստանի ու հանձնաժողովի համագործակցության հեռանկարներին: Վեհափառ Հայրապետն այս առիթով գոհունակություն հայտնեց` ընդգծելով ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական կապերի ու գործակցության պահպանության ու […]

Խաղատները տեղափոխվում են

Խաղատները տեղափոխվում են Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Մեղրի եւ Զվարթնոց օդանավակայանի տարածք: ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ օրենքում և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2010 թ.-ի ապրիլի 27-ի օրենքը չեղյալ ճանաչելու մասին օրենսդրական փաթեթն ամբողջությամբ դեկտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կոմղից: Օրենսդրական փաթեթի համաձայն 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն […]

Նախարարը խուսափեց աշխատանքից ազատելու պատճառները ներկայացնել

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները խնդրեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ասել, թե ինչ պատճառով են Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների նախագահներն ազատվել աշխատանքից:  Սակայն նախարարը միայն նշեց, որ բացահայտվել են չարաշահումներ, աշխատանքից ազատվել է հանձնաժողվի վեց անդամ: Հարցին, թե այդ ազատումները կապված են արդյոք հայտնաբերված կոռոպիցիայի դեպքերի հետ, նախարարը ասաց, որ մանրամասներ չի ներկայացնում, սակայն ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի